Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Միակ քրիստոնյա կոմունիստը հարձակվել է ՀՀ ինքնիշխանության վրա, սրբազան կոչվածները չեն տեսնում սա. Պարսիլյան armtimes.com armtimes.com

time
Միակ քրիստոնյա կոմունիստը հարձակվել է ՀՀ ինքնիշխանության վրա, սրբազան կոչվածները չեն տեսնում սա. Պարսիլյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տիգրան Պարսիլյանի խոսքով՝ օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում ստորագրված համաձայնություններից հետո ընդդիմության օրակարգը սպառվել է․ այն լցնելու համար կիրառում են հին մեթոդը՝ իմպիչմենտը:

«Վարչապետի իրենց թեկնածուն տվեց հարցի պատասխանը՝ «պարապ մնալուց լավ չէ՞, տանը նստելուց լավ չէ՞»: Սա խոսում է նրա մասին, որ պարապ մնալու տեղը ԱԺ-ն է իրենց համար: Բայց Հայաստանի Հանրապետությունը պարապ ժամանակի խաղալիք կամ թզբեհ չէ, որ լրացնեն կեղծ օրակարգեր ստեղծելով»,- ասում է նա։

Ըստ Պարսիլյանի՝ այս ուժերը ինչպես ժամանակին խլել են իշխանությունը ժողովրդի ձեռքից, հիմա նույնն են փորձում անել. «Հասկանալով, թե ինչ է լինելու ընտրությունների վերջը, հասկանալով, թե ինչքան «սիրված» են ժողովրդի կողմից, դրա համար նման քայլերի են գնում»:

ՄԻԵԴ-ը որոշում է հրապարակել, ըստ որի՝ 2008 թվականին խախտվել են մարդկանց իրավունքները, որի հետևանքով նրանք սպանվել են կրակոցներից, պետությունը չի կարողացել պաշտպանել իր քաղաքացիներին: «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «ՄԻԵԴ-ի որոշումը վերաբերում է պետությանը, մեզ հետ ի՞նչ կապ ունի»:

Արձագանքելով Օհանյանի այս հայտարարությանը՝ իշխող ուժի անդամը նկատում է. «ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ էս մարդկանց պատճառով եղել են զոհեր և հետո փորձել են կոծկել գործը: Եթե մարդը, բարձր պաշտոն զբաղեցնելով, չի կարողանում հասկանալ իր և պետության միջև կապը, ապա սա խոսում է իրենց ամբողջ խմբակցության մասին: Այս մարդիկ պետությունն օգտագործում են անձնական շահերի համար»:

Անդրադառնալով Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի այն հայտարարությանը, թե ինքը կողմ է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ միութենական պետության մաս կազմի, զրուցակիցն ասում է. «Աշխարհում միակ քրիստոնյա կոմունիստը վերբալ հարձակում է սկսել ՀՀ ինքնիշխանության դեմ: Երբ խոսքը եկեղեցու մասին է, սրբազան կոչվածները միանգամից դառնում են եկեղեցի, երբ խոսքը պետության հանդեպ ոտնձգության մասին է, կապը չեն կարողանում տեսնել»:

Պարսիլյանի նկատառմամբ՝ ընդդիմությունն այս պահին խնդիր ունի տորպեդահարելու խաղաղության գործընթացը:

Մեկնաբանելով իշխանության ընդդիմախոսների այն պնդումները, թե Արարատ լեռան պատկերը սահմանային կնիքից հանելով՝ իշխանություններն ուզում են մոռացության տալ պատմությունը, Պարսիլյանն ընդգծում է. «Մեր սահմանապահի դրած կնիքի վրա չպետք է լինի մի բան, որ իրավականորեն Հայաստանի Հանրապետության հետ առնչություն չունի»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test