Կոպենհագենում հոկտեմբերի 2-ին կայացել է Ուկրաինայի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Զելենսկու և Իլհամ Ալիևի հանդիպումը: Այդ մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը, ըստ որի Վլադիմիր Զելենսկին Իլհամ Ալիևին «շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի հետ կապված՝ Վաշինգտոնում ձեռք բերված արդյունքների կապակցությամբ»:
Ի պատասխան, Իլհամ Ալիևն ասել է, որ «խաղաղության օրակարգի առաջմղման ուղղությամբ քայլերը պատմական նշանակություն ունեն, և Ադրբեջանը կշարունակի տարածաշրջանում խաղաղության ապահովման ջանքեր գործադրել»:
Վլադիմիր Զելենսկին և Իլհամ Ալիևը քննարկել են նաև էներգետիկայի ոլորտում երկու երկրների համագործակցությունը: Այսպիսով, կարելի է ասել, որ Իլհամ Ալիևը մի կողմից հաղթահարել է Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ հրապարակային հանդիպումից խուսափելու բարդույթը, մյուս կողմից պահպանել Վլադիմիր Պուտինին տված խոստումը, այն է՝ Կիևի հետ հարաբերություններում չանցնել մարդասիրական և էներգետիկ ոլորտում աջակցության սահմանը:
Դիտարժան է, որ Կոպենհագենում Հունգարիայի վարչապետ Օրբանը Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար Ադրբեջանն անվանել է «ոսկե պահուստ»: Ավելի վաղ քննարկվել է Ուկրաինայի տարածքով ադրբեջանականի անվան տակ դեպի Եվրոպա ռուսական գազ արտահանելու ծրագիր, որ, սակայն, Զելենսկու կողմից կտրուկ մերժվել է:
Էներգետիկ համագործակցության ի՞նչ նոր գաղափարներ կարող են քննարկել Ուկրաինան և Ադրբեջանը՝ առայժմ որևէ տեղեկություն չկա: Պարզ է միայն, որ այդ ոլորտում սկզբունքային նշանակության ցանկացած նախագիծ արմատապես հակասում է Ռուսաստանի շահերին:
Բարդ է կանխատեսել, թե այդ և այլ հարցերում ի՞նչ պայմանավորվածություններ կարող են ձեռք բերել Ռուսաստանը և Ադրբեջանը: Բնութագրական է, որ Զելենսկին և Ալիևը փոխադարձ այցելության հետ կապված հարց չեն քննարկել: Այդ մասին, համենայն դեպս, պաշտոնական տեղեկատվությունը ոչինչ չի ասում: Պետք է ենթադրել, որ Ադրբեջանը մերժել է ռազմավարական համագործակցության մասին պայմանագիր ստորագրելու Ուկրաինայի առաջարկը, ինչի մասին շուրջ երկու ամիս առաջ ակնարկել է Բաքվում Ուկրաինայի դեսպան Գուսևը: Ալիևի ուկրաինական «էներգետիկան», այսպիսով, ավելին չէ, քան նախկինում էր: Բաքուն ռուս-ուկրաինական պատերազմում մնում է չեզոք-սպասողական:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test