Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Երբ հեռանում էի Հայաստանից՝ երաժիշտներից մեկը կատակեց, ասելով՝ եթե ինձ հաջողվել է ղեկավարել 100 հայի, կյանքում ոչնչից կարող եմ էլ չվախենալ. Վալերի Գերգիև aravot.am aravot.am

time
Երբ հեռանում էի Հայաստանից՝ երաժիշտներից մեկը կատակեց, ասելով՝ եթե ինձ հաջողվել է ղեկավարել 100 հայի, կյանքում ոչնչից կարող եմ էլ չվախենալ. Վալերի Գերգիև

Aravot.am-ը տեղեկացրել էր Արամ Խաչատրյան համերգասրահում լեգենդար դիրիժոր Վալերի Գերգիևի ղեկավարությամբ Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ համերգների մասին։

Նշենք, որ մաեստրո Էդուարդ Թոփչյանը օրեր առաջ մեզ հետ զրույցում համոզմունք էր հայտնել, թե 100-ամյա ֆիլհարմոնիկ նվագախմբի պատմության ամենավառ էջերից մեկը Գերգիևի պես բացառիկ դիրիժորի հետ համագործակցելն է եղել։ «Գերգիևը շատ է սիրում հայերին։ Եթե հետևեք նրա հարցազրույցներին, կնկատեք, որ միշտ պատմում է իր հայ հարևանի մասին, որը նրան ուղղորդել է երաժիշտ դառնալ, միշտ հիշում է Հայաստանում ապրելու և աշխատելու տարիները»,–հայտնել էր Թոփչյանը։

Հավելել էր․ «Գերգիևի կարիերայում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը եղել է առաջին երաժշտախումբը, որի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը հանդես է եկել նա 1981–85 թթ․։ Փաստորեն, մեր նվագախմբի մեկդարյա պատմության մեջ մաեստրոն դեռևս միակ ոչ հայազգի ղեկավարն է։ Նշեմ, որ այն տարիներին երիտասարդ դիրիժորը Բեռլինում՝ Հերբերտ ֆոն Կարայանի անվան և Մոսկվայի՝ Դիրիժորների համամիութենական մրցույթներում հաղթանակներ տանելուց հետո հրավիրվեց ղեկավարելու Հայաստանի ֆիլհարմոնիկը։ Հայաստանյան տարիներին, ի թիվս եվրոպական ու ռուսական դասականների, նա հաճախ է ղեկավարել մեր դասական և ժամանակակից կոմպոզիտորների երկերը՝ Սպենդիարյան, Խաչատրյան, Միրզոյան, Բաբաջանյան, Տերտերյան… Ելույթներ է ունեցել հայ ականավոր երաժիշտ-մենակատարների հետ՝ Սվետլանա Նավասարդյան, Լուսինե Զաքարյան, Ռուբեն Ահարոնյան… Մարիինյան թատրոնի ղեկավար լինելու ժամանակահատվածում շարունակել է հայ երաժիշտների հետ համագործակցությունը՝ Գեղամ Գրիգորյան, Հասմիկ Գրիգորյան, Սերգեյ Խաչատրյան, Գևորգ Հակոբյան, Նարեկ Հախնազարյան…»։

Երեկ, համերգի ավարտից հետո կուլիսներում, Aravot.am-ը՝ գիտակցելով մաեստրոյի հոգնածության աստիճանը, այնուամենայնիվ փորձեց մեկ հարց ուղղել նրան։ Սակայն Գերգիևը, ինչպես ասում են, «առաջ ընկավ» ասելով հետևյալը․ «Հիշում եմ՝ երբ հեռանում էի Հայաստանից, Հայաստանի պետական նվագախմբի տարիքով երաժիշտներից մեկը կատակեց ասելով՝ եթե ինձ հաջողվել է ղեկավարել 100 հայի, կյանքում ոչնչից կարող եմ էլ չվախենալ։ Այս խոսքերը միշտ հիշում եմ»։

Հատուկ նշենք՝ երեկվա փառահեղ երեկոյից հետո Գերգիևը հայտնեց, որ այս համերգը նվիրում է իր բոլոր հայ ընկերներին, անուն առ անուն հնչեցնելով նրանց անունները՝ Էդվարդ Միրզոյան, Ղազարոս Սարյան, Ալեքսանդր Հարությունյան, Ադամ Խուդոյան, Տերտերյան, Բաբաջանյան․ «Ինչ-որ առումով նրանք նաև իմ ուսուցիչներն են եղել, ես նրանցից սովորել եմ, թե ինչպես է պետք ընկերություն անել»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test