Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Իջեւանի ՔՊ-ի գրասենյակի նկուղում են զենքերը. Բագրատ Սրբազանը հեգնեց հանրային մեղադրողներին aravot.am aravot.am

time
Իջեւանի ՔՊ-ի գրասենյակի նկուղում են զենքերը. Բագրատ Սրբազանը հեգնեց հանրային մեղադրողներին

«Մեզ 2 ամսվա կալանք են տվել՝ 3 ամսվա գաղտնալսման իրավունքով… Լսելը՝ լսել, բանտախուց է, կլսեն էլ, կտեսնեն էլ… Իրենք լսել են 2 հոգեւորականի խոսակցությունը, կարող է՝ մեկը մյուսի խոստովանահայրն է, կամ խոստովանորդին է, եւ առանց ամաչելու մտցրել են գործերի մեջ՝ բացարձակ ոչ մի բան չլինելով գործի հետ առնչված…

Փորձելով իմանալ, թե որտեղ են այն թաքստոցները՝ ներխուժում էին մեր բնակարաններ խուզարկելու, թե որտեղ են այն զենք-զինամթերքը, որոնցով մենք իբր չգիտեմ ինչ ենք արել…Ասեմ ձեզ որտեղ են՝ Իջեւանի ՔՊ-ի գրասենյակի նկուղում են այդ զենքերը, հիմիկվանից ասում եմ…»,-ասաց Բագրատ Սրբազանը դատարանում:

« 8 ամիս լսել են, բավարար հիմքեր չունենալով՝ վերջին ճիգ են գործադրել, որ մեր խոսակցությունները լսեն՝ պարզելու համար թաքստոցները, զենքերը որտեղ են…Այ սա է, որ մեղադրողը հանդես է եկել որպես զրպարտող»,-հավելեց սրբազանը:

Նա մի շարք հարցադրումներ ներկայացրեց՝ այդ թվում փնտրվող իբր ռուսական հետքի հետ կապված եւ պնդեց հանրային մեղադրողներին հայտնվող բացարկը: Նաեւ ասաց. «Ես կուզեի, որ իրենք ինքնաբացարկ տային, գոնե այս քայլով իրենք իրենց եւ իրենց սերունդներին ազատեին ապագա բոլոր տեսակի դժբախտություններից»:

Դատական նիստն ամբողջությամբ.

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test