«Մենք տարօրինակ ազգ ենք, ես չեմ տեսել մի ազգ, որն այսքան բուռն քննարկի՝ խաղաղություն ուզում է, թե չէ, գոհ է խաղաղությունից, թե չէ»,- ԱԺ արտահերթ նիստում ՔՊ ներկայացրած «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման վերաբերյալ» հայտարարության նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցությունից հեռացված պատգամավոր Գեղամ Նազարյանը։
«Ես բոլոր նրանց եմ դիմում, ովքեր անուն են դնում խաղաղությանը, ինչ-որ կերպ ուզում են մարդկանց մոտ ներշնչել, որ սա խաղաղություն չէ։ Հեչ եղե՞լ եք բանակում երեխա ունեցողի ծնող, քեռի, հորեղբայր, հորքուր, մորքուր, որոնք ամեն անգամ կես մարդ չէ, 0,1 մարդ էին դառնում, երբ իրենց երեխան 15 օրով պետք է մարտական հերթապահության լիներ։ Ես չեմ խոսում պատերազմի մասին, մարտական գործողությունների մասին, ես խոսում եմ այն խաղաղության օրերի մասին, որ ասում էինք՝ խաղաղություն է եղել էսքան տարի։ Բա ձեր կարծիքով՝ էսքան շատ ուռուցքային հիվանդությունները, սիրտ-անոթային հիվանդությունները որտեղի՞ց են, հենց այդտեղից են»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
«Հիմա անուն եք դնում, ասում եք՝ մեզ նվաստացնում է այս խաղաղությունը, ի՞նչն է նվաստացնում, որ սահմանում գտնվող գյուղի բնակիչն արդեն տո՞ւն է սարքում, մտածում է ֆերմերային տնտեսություն հիմնելու մասի՞ն»,- հավելեց Գեղամ Նազարյանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test