Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում ընթանում է «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և 17 մասնակիցների դեմ քրեական գործով հերթական դատական նիստը։ Նիստին ներկա է նաեւ Կանադայի հյուպատոսը (հիշեցնենք, որ Բագրատ սրբազանը նաեւ Կանադայի քաղաքացի է):
Նշենք, որ դատավոր Կարեն Ֆարխոյանը 3 ամսով երկարաձգել էր մի քանիսի՝ այդ թվում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, Վահագն Չախալյանի, Արթուր Սարգսյանի կալանքը, իսկ Արա Ռոստոմյանի կալանքը փոխարինվել էր տնային կալանքով։
Բագրատ Սրբազանը դատական նիստից առաջ հնչեցրեց «Հրաժարիմքը»:
Բագրատ սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը հանրային մեղադրողներին բացարկի միջնորդություն ներկայացրեց՝ նշելով, որ նրանք կանխակալ վերաբերմունք ունեն եւ անձնական շահագրգռություն ունեն գործի հանդեպ՝ սեփական սխալները կոծկելու համար, փաստաբանը նաեւ կետ առ կետ նշեց բացարկի հիմքերը:
«Հանրային մեղադրողները արդեն իսկ անձնական շահագրգռություն ունեն սույն գործի ելքի հարցում, քանի որ դրանով կարող են պայմանավորված լինել իրենց կողմից կատարված առերեւույթ իրավախախտման հանցակազմի հատկանիշները… Ինչպես ներկա, այնպես էլ բացակա հանրային մեղադրողներին հայտնում եմ բացարկ, խնդրում եմ նրանց հեռացնել վարույթից: Բացարկը հայտնում եմ իմ անունից, իմ վստահորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից, եւ թող ների ինձ Մելիքյան Ռուբենը՝ իր տիրույթ մտնելու համար, բացարկը հայտնում եմ նաեւ Մխիթար Գոշի անունից»,-ընդգծեց փաստաբանը:
Ռուբեն Մելիքյանը թեեւ միացավ բացարկին, բայց ճշտեց, թե Մխիթար Գոշի ժամանակ բացարկ չկար:
Դատական նիստն ամբողջությամբ.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test