Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ճիշտ են արել՝ քանդել են, մայթ չկար, մայրը կալյասկայով շոշով էր անցնում. իրավիճակը՝ Գնունի շուկայում armlur.am armlur.am

time
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ճիշտ են արել՝ քանդել են, մայթ չկար, մայրը կալյասկայով շոշով էր անցնում. իրավիճակը՝ Գնունի շուկայում

Տարիների պատմություն ունեցող Գնունու շուկայի տաղավարների ու կրպակների փոխարեն նույն տեղում հիմա մի մեծ հողաշերտ է, պոկված լարեր և ավտոկայանատեղի։ Երեկ առավոտյան Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները ապամոնտաժեցին Գնունու շինանյութի շուկայի տաղավարները, որոնք, ըստ Google-ի քարտեզի, 2000-ականներից այստեղ էին։

ArmLur.am-ի հետ զրույցում աշխատակիցներն ասել են, թե կրպակները, որոնցում իրենց գործունեություն են իրականացրել, տարիներ շարունակ տրված են եղել վարձակալությամբ։

Նրանք նաև նշել են, թե իրենց կարճ ժամանակ է տրվել կրպակներում եղած ապրանքները տեղափոխելու համար։ Շատերը տեղավորվել են շուկայի ներսում, մյուսները վաճառվող ապրանքները տուն են տարել, սպասում են, տեսնեն, թե ինչ կկարողանան անել։ Շուկայի ներսի աշխատակիցները հարցին, թե ճիշտ է արել Երևանի քաղաքապետարանը, որ քանդել է կրպակները, միաձայն պատասխաններ հնչեցին՝ «ճիշտ են արել»։

ArmLur.am-ի հետ զրույցում կրպակի սեփականատերերից մեկն էլ պատմում էր, թե ինչ իրավիճակում է հայտնվել։

Հարկ է նշել, որ կրպակներից մի քանիսը դեռ չեն քանդվել, նշում են, որ փաստաթուղթ ունեն, սակայն նրանց մեկ ամիս ժամանակ են տվել, հետո դրանք էլ են քանդելու։

Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test