Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Մի անգամ անցել եմ այդ ճանապարհը՝ երկաթգծով Երևանից-Բաքու, և շատ լավ հիշում եմ… քարերով հարվածում էին. Թուրքիան սահմանը չի՛ բացելու. Ռուբեն Սաֆրաստյան 168.am 168.am

time
Մի անգամ անցել եմ այդ ճանապարհը՝ երկաթգծով Երևանից-Բաքու, և շատ լավ հիշում եմ… քարերով հարվածում էին. Թուրքիան սահմանը չի՛ բացելու. Ռուբեն Սաֆրաստյան

Հայաստանի և Թուրքիայի իշխանության տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում՝ երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ բանագնացները, վստահեցնում են, թե երկուստեք հարաբերությունների կարգավորման գործընթացում մշտապես գրանցվում են առաջընթացներ։

Սակայն թուրքական կողմը՝ Էրդողանի մակարդակով, մշտապես նախապայմաններ է առաջ քաշում. առաջին նախապայմանն այս պահին ՀՀ Սահմանադրությունը փոխելն է։ Ինչպես ադրբեջանական, այնպես էլ թուրքական կողմը պնդում են, թե իբր «ՀՀ Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում այդ երկրների նկատմամբ»։

ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ եթե հիմնական խնդիրը լուծված չէ, այսինքն՝ Հայաստանի ու Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատված չեն և սահմանը Թուրքիան չի բացել, սա նշանակում է՝ բանակցային գործընթացը դեռևս չի հասել իր նպատակին։

«Ամեն ինչ արել են, ձեռնամուխ են եղել բանակցային գործընթացի, որպեսզի երկու երկրների միջև հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ, բայց սա չի արվել։

Ինչո՞ւ չի եղել, որովհետև Թուրքիան, ըստ էության, հետևյալ նախապայմանն է առաջ քաշում՝ մինչև չստորագրվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև «Խաղաղության պայմանագիր», Թուրքիայի կողմից քայլեր չեն ձեռնարկվի։ Թուրքիայից այս հայտարարությունները հնչել են ամենաբարձր մակարդակով՝ Էրդողանի կողմից։ Թուրքիան իր այս մոտեցումը շարունակում է պահպանել»,- 168.am հետ զրույցում նշեց Ռուբեն Սաֆրստյանը։

Ըստ թուրքագետի, մյուս կողմից էլ՝ Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումների արդյունքում որոշակի առումով հռետորաբանությունն է փոխվել թուրքական կողմից՝ ինչ-որ առումով մեղմացել է։

«Ինչ-որ քննարկումներ են ընթանում, տարբեր տեխնիկական խնդիրների հետ կապված։ Բայց այն երկու խնդիրները, որոնց լուծման շուրջ համաձայնություն էին ձեռք բերել կողմերը, դրանք չեն իրականացվել։ Խոսքը երրորդ երկրների ու դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար հայ-թուրքական սահմանի բացումն էր։ Չեմ կարող ասել՝ ինչու մինչև այս պահն այս պայմանավորվածությունը կյանքի չի կոչվել, բայց ինչ տեղի է ունենում՝ հիմնականում թուրքական կողմի մոտեցումների արտահայտումների արդյունքում է լինում, այսինքն՝ Թուրքիան է որոշել, որ սա չի լինելու։

Կարող եմ, իհարկե, ենթադրություն անել, որ նրանք հայ-թուրքական հարաբերությունները կապում են այս «խաղաղության համաձայնագրի» հետ։ Կարծում եմ՝ նույնիսկ դրա ստորագրումից հետո Թուրքիան չի կատարելու հիմնական խնդիրները, այսինքն՝ Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումն ու հայ-թուրքական սահմանի բացումը։

Ըստ իս, կփորձեն իրականացնել միայն սահմանը երրորդ երկրների անձանց համար բացելու պայմանավորվածությունը։ Միանգամից հարաբերությունների կարգավորման չեն գնա»,- շեշտեց Ռուբեն Սաֆրաստյանը։

Ինչ վերաբերում է Սյունիքով «Թրամփի ուղու» բացմանը, Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց՝ այս ճանապարհի հետ կապված և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանն ունեն նույն նպատակները, որպեսզի հնարավորինս կապ հաստատվի երկու երկրների միջև։

«Այս պայմաններում չեմ համարում, որ հայերից որևէ մեկն Ադրբեջանով կգնա ՌԴ այս ուղին բացելուց հետո։ Խորհրդային տարիներին ես մի անգամ անցել եմ այդ ճանապարհը՝ երկաթգծով Երևանից-Բաքու, և շատ լավ հիշում եմ, մեզ խորհուրդ տրվեց հեռու կանգնել պատուհաններից, երբ գնացքն անցնում էր Նախիջևանի տարածքով։

Գնացքն անցնելու ժամանակ այնտեղ հավաքվում էին երեխաները և քարերով հարվածում։ Այսինքն՝ նույնիսկ խորհրդային շրջանում այս խնդիրը կար, այս պայմաններում հնարավոր չէ, որ հայերն օգտվեն դրանից, գուցե ապագայում հնարավոր լինի»,- ընդգծեց Ռուբեն Սաֆրաստյանը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test