ԱԺ արտահերթ նիստում ՔՊ-ն միաձայն եւ ծափերով ընդունեց «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման վերաբերյալ» հայտարարությունը։ Կողմ քվեարկեց 64 պատգամավոր։
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն իր ելույթում աշխարհասփյուռ հայությանը կոչ արեց գալ Հայաստան եւ գործունեություն ծավալել՝ նշելով, որ խաղաղություն է հաստատվել։
«Այս պրոցեսն անխուսափելիորեն կբերի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների կնքմանը եւ հաստատմանը, երկարատեւ ու կենսունակ խաղաղությանը։ Սա ի՞նչ է, եթե ոչ կենսունակ պետության ճանապարհ, սա ի՞նչ է եթե ոչ, խաղաղ, ազատ եւ անկախ, իր քաղաքացիների համար անվտանգության ամենաբարձր երաշխիքներ տվող պետության ճանապարհ»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն իր ելույթում ասաց, որ խաղաղությունն ամեն ինչի հիմքն է։ «Մեր ընդդիմությունը քարոզներ է անում, ես ուզում եմ դիմել մեր մոլորված քաղաքացիներին, ասել՝ ՀՀ-ն զարգանալու է, բոլոր ինստիտուտները գործելու են, Հայաստանը հզոր բանակ է ունենալու, անվտանգ երկիր է լինելու, ուղղակի ժամանակը չի բավականացնում, 7 տարին քիչ է եղել։ Ես կոչ եմ անում՝ քաղաքական ավանտյուրաներին մի տրվեք, ոչ մեկի մի լսեք, մենք շատ ուժեղ պետություն ենք ստեղծելու, ստեղծելով գնում ենք, եթե ուզում եք, եկեք մեզ միացեք, դուք էլ խորհուրդներ տվեք, դուք էլ մաս կազմեք»,- նշեց Սուքիասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
ՔՊ-ական Դավիթ Դանիելյանն էլ ասաց․ «Անկախության օրը ես Տեղ խոշորացված համայնքում էի, ես բազմաթիվ անգամներ եղել եմ այնտեղ կրակոցների եւ ռազմական միջադեպերի ժամանակ։ Առաջին անգամ էր, որ ես այնտեղ քննարկում ունեցա բացառապես կապիտալ ծախսերի հետ կապված, համայնքի համար կարեւոր նշանակություն ունեցող կենցաղային հարցերով։ Եվ մենք չէին խոսում կրակոցներից, օգոստոսի 8-ից սկսած այդ ուղղություններով կրակոցները դադարել են։ Մենք՝ սյունեցիներս, դրանով էլ ենք տեսնում, որ օգոստոսի 8-ից հետո խաղաղություն է»։
Մանրամասները՝ տեսանյութում
ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն իր եզրափակիչ ելույթում ասաց, որ հաստատված խաղաղության ամրապնդման քայլերից մեկը տեղի է ունեցել քիչ առաջ։ Նա նկատի ուներ, որ Կոպենհանգենում հանդիպել ու քննարկում են ունեցել Փաշինյանն ու Ալիեւը։
«Այսինքն՝ հերթական անգամ Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահն արձանագրում են հանդիպման արդյունքում, որ Հայաստանի տարածքում գոյություն ունի միայն մեկ նախագիծ՝ դա TRIPP նախագիծն է։ Ես հիմա ուզում եմ ասել, որ մեր ընդդիմությունը լավ կանի էդ միջանցքի գաղափարը վերցնի, ծալի եւ… ուտի»,- նշեց Կոնջորյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test