2026 թվականից սկսվելու է առողջապահության պարտադիր ապահովագրական գործընթացը։ Այս մասին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասել է երեկ ասուլիսում՝ նկատելով, որ պետական բյուջեում ծախսերը հաշվարկված են։ Ըստ նախարարի՝ համակարգը կներդրվի 3 փուլով` կմեկնարկի 2026 թ.-ին և կավարտվի 2028 թ.-ին։ Նախարարը հաստատակամ խոսում է, արդեն գործարկում ապահովագրական գործընթացը, սակայն իր նշածն ընդամենը թղթի վրա գտնվող նախագիծ է, որի մասին ոչ մի կառույց կարծիք չի հայտնել, Ազգային ժողովում, ԱԺ հանձնաժոովներում չի քննարկվել։ Նախկինում նախարարը մի չարչրկված օրենք էր բերել նախկինում և 2024 թվականին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հավաստմամբ «2024 թվականի հուլիսից ապահովագրական փաթեթը կգործարկվի այն շահառուների համար, ովքեր այսօր պետական պատվերի շահառու են»: Երկու տարի առաջ նախաձեռնվածը մնաց փաստաթղթի վրա, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն 2024 թվականի հոկտեմբերին փաստացի հերքել էր Ավանեսյանի՝ այդ տարվա հունվարին տված խոստումը։
Այժմ կետ առ կետ հասկանանք, թե նոր օրենքի նախագիծն ինչո՞վ է զիջում մյուսին և ի՞նչ տարբերություններ կան․
Նախորդ նախագծի համաձայն, որը պիտի գործարկվեր 2024-ին սահմանվում էր․ «Ըստ ծրագրի՝ նախարարի նշած այս փուլից հետո 2025-ին համակարգին պետք է միանային պետական աշխատողները, 2026-ին՝ մասնավոր հատվածը, իսկ արդեն 2027-ին՝ բնակչության 95 տոկոսը։ Պետությունը պետք է սուբսիդավորեր տարեկան 300 հազար դրամից քիչ եկամուտ ունեցողների ապահովագրավճարի 30-40 տոկոսը, իսկ աշխատող քաղաքացիներն ամսական 13 հազար 700 դրամ վճարեին, տարեկան՝ 164 հազար դրամ»:
Կառավարությունը նախնական համաձայնություն էր տվել 2025-ին համակարգի ներդրման համար 218 մլրդ դրամ հատկացնել, բայց հետո միջնաժամկետ ծախսերով հաստատված այս գումարը գրեթե 60 մլրդ-ով կրճատել է: Մինչդեռ ֆինանսների նախարարն ասաել էր՝ 2025-ի բյուջեում առհասարակ գումար նախատեսված չէ այդ նպատակի համար։
Հիմա էլ հարց է առաջանում․ Ավանեսյանն ինչպես ասում են «տաք-տաք» խոսում է, սակայն տեղյակ չէ անգամ արդյոք կառավարությունը մեկ անգամ մերժելուց հետո, 2026 թվականի համար նախատեսում է ապահովագրական ծառայության համար հատկացում, թե՝ ոչ։
Ավանեսյանն էլ հիմա, իբրև թե լավարկված օրենքի նախագիծ է բերել և փորձում է 2-րդ փորձն անել առողջապահության պարտադիր ապահովագրական գործընթացում, քանի որ իր փոխնախարար Լենա Նանուշյանը ձախողել է ամբողջ գործընթացը։
Նոր օրենքի նախածով սահմանվում է․
«2026 թ.-ին մինչև 18 տարեկան երեխաները պետության 100% սուբսիդավորմամբ կներառվեն ապահովագրության համակարգում։ 65 տարին լրացած քաղաքացիները ևս 2026 թվականից կներառվեն համակարգում։ Ուզում եմ այս պահը շեշտել, որ մեր պետության հանձնառությունը մեր այն քաղաքացիների հանդեպ, ովքեր տարիներով աշխատել են և ներդրում են ունեցել մեր երկրի զարգացման, կայացման մեջ, ի վերջո, կկարողանանք հասցեագրել նրանց առողջական խնդիրները։ Հաջորդիվ 18-65 տարեկան հաշմանդամություն ունեցող քաղաքացիներն ու անապահովության 28 ու ավելի բալ ունեցող քաղաքացիները կներառվեն համակարգում»,– ասել էր Առողջապահության նախարարը։
Անահիտ Ավանեսյանը նախ արժեքի մեջ է փոփոխություններ կատարել՝ նախկին 164 հազար դրամը դարձնելով 129 600 դրամ։ Հաջորդ փոփոխությունը շահառունեի կազմում է․ շարքում ներառված են ինչև 18 տարեկան երեխաները։ Հետաքրքիրն այն է, որ մինչև 18 տարեկանները, այսպես թե այնպես ունեն 100% պետպատվերից օգտվելու հնարավորություն։
Բանն այն է, որ Անահիտ Ավանեսյանը, չընտրվելով ՔՊ վարչության անդամ, որոշել է պատրաստվել 2026 թվականի ընտրությունների, սենսացիոն ու մանիպուլացիոն հայտարարություններ անելով: ՔՊ-ում քարոզարշավն արդեն մեկնարկել է, բոլոր պաշտոնյաններն իրենց լիազորությունները չարաշահելով մարդկանց ականջահաճով հայտարարություններ են անում:
Էմմա Միքայելյան
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test