-Հանցագործությունների կանխարգելման հարցում Մարդու իրավունքների պաշտպանը և պաշտպանի հաստատությունը չունեն մանդատ և լիազորություններ, ինչ վերաբերում է քրեական վարույթի շրջանակում անձանց իրավունքների պաշտպանությանը՝ ցանկացած իրավիճակում, երբ դիմում ենք ստանում, պարտադիր նաեւ պարզաբանումներ ենք պահանջում իրավասու պետական մարմիններից: Այս դեպքի հետ կապված դեռևս աշխատանքները ընթացքի մեջ են: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով Փարաքարի համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի սպանության վերաբերյալ հարցին:
«Կարծես թե նոր են բոլոր հրապարակային հայտարարությունները իրականացվում: Մեր կողմից համապատասխան լիազորությունների իրացման պարագայում հրապարակային եւս ես պարտադիր կխոսեմ հարցի հետ կապված, բայց մեկ անգամ եւս շեշտադրեմ, որ չափազանց կարեւոր է, թե պետական մարմինները՝ այդ թվում իրավապահ մարմինները, նաեւ շահագրգիռ բոլոր կողմերը նկատի ունենան, որ նմանատիպ իրավիճակներում իրապես անմեղության կանխավարկածի պահպանումը, նաեւ դեպքի առնչությամբ վարույթների հետ կապված տարատեսակ սկզբունքների պաշտպանությունը, չափազանց կարեւոր է»,-ասաց Մանասյանը:
Ըստ նրա՝ խախտումների մասին դեռ չի կարող խոսել, որովհետեւ հընթացս պետք է կարողանա խնդիրները արձանագրել, բացահայտել եւ հրապարակել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test