Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Սանդուն Ալիևի «արցունքներին չի հավատում» 1in.am 1in.am

time
Սանդուն Ալիևի «արցունքներին չի հավատում»

Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Կոպենհագենում կայացել է Իլհամ Ալիևի և Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հանդիպումը, որ, երևում է, կազմակերպվել է ադրբեջանական կողմի խնդրանքով: Ալիևը ցանկություն է ունեցել անցած խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակի համար անձամբ շնորհավորել Մոլդովայի նախագահին:

Ադրբեջանը ֆորմալ առումով Մոլդովայի, ինչպես նաև Ուկրաինայի և Վրաստանի հետ ՎՈՒԱՄ կառույցի անդամ է: Այն ստեղծվել է Եվրամիության գործուն աջակցությամբ՝ ի հակակշիռ Ռուսաստանի ազդեցության կամ ԱՊՀ գոտու: Ռուս-ադրբեջանական ռազմավարական համագործակցության մասին 2022 թ. փետրվարի 22-ի հռչակագիրը փաստացի լուծարել է ՎՈՒԱՄ-ը:

Ալիևը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններն «արտահայտել են Մոլդովայի ժողովրդի կամքը»,- ինչին ի պատասխան Մայա Սանդուն նրան «շնորհավորել է Միացյալ Նահանգների աջակցությամբ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի վերաբերյալ ձեռք բերված արդյունքների կապակցությամբ»:

«Երախտագիտություն հայտնելով շնորհավորանքի համար, ադրբեջանական պետության ղեկավարն ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի ձեռք բերված արդյունքներն ունեն պատմական նշանակություն»,-փոխանցում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը:

Մոլդովայի նախագահն, այսպիսով, Իլհամ Ալիևի շնորհավորանքների անկեղծությունը հասցեագրել է Հայաստանի հետ խաղաղության օրակարգին նրա հավատարմությանը և փաստացի հասկացրել, որ քաղաքակիրթ աշխարհին Ադրբեջանի ներգրավվածությունը պայմանավորված է ԱՄՆ նախագահի ներկայությամբ Հայաստանի վարչապետի հետ պայմանավորվածություններին հավատարմությամբ:

Ալիևը, կարծես, ընդունել է այդ մոտեցումը: Կոպենհագենում կայացել է նրա և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որի մասին, սակայն, ադրբեջանական կողմը դեռևս պաշտոնական տեղեկություն չի տարածել:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test