Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հեղինակած «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման վերաբերյալ» Ազգային ժողովի հայտարարության նախագիծն է։
Արտահերթ նիստին ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցում։
«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված է խաղաղություն, եւ ՔՊ-ն գտնում է, որ ԱԺ-ն պետք է պաշտոնապես արձանագրի այս փաստը եւ հայտարարության ընդունմամբ աջակցի հաստատված խաղաղությանը ու կոչ անի բոլոր շահագրգիռ կողմերին՝ ամրագրելու եւ զարգացնելու հաստատված խաղաղությունը»,- ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Նա ներկայացրեց իրենց հայտարարության նախագծի տեքստը։
Մանրամասները՝ տեսանյութում
Այս հայտարարության նախագծում ՔՊ-ն նշում է, որ «Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար ստեղծվել են բարիդրացիական հարաբերություններ սկսելու պայմաններ՝ հիմնված միջազգային սահմանների անքակտելիության եւ ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքների վրա»։
«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ է բացում տնտեսական բարգավաճման եւ առաջընթացի համար, խաղաղության ինստիտուցիոնալ կայացումը բխում է ՀՀ կենսական շահերից եւ անհրաժեշտ է ջանքեր գործադրել՝ հաստատված խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ»,- նշվում է նախագծում։
Իսկ հայտարարության նախագծի եզրափակիչ մասում կոչ է արվում ՀՀ եւ Ադրբեջանի հանրային, քաղաքական, փորձագիտական, գիտական, մշակութային շրջանակներին՝ ձեռնպահ մնալ կոնֆլիկտը բորբոքելուն ուղղված խոսույթից եւ գործողություններից։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test