Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Մենք սահմանն էինք պաշտպանում, պարզվեց՝ թշնամին մեր երկրի ներսում է եւ երկրի սրտում է նստած. Արման Մխիթարյան aravot.am aravot.am

time
Մենք սահմանն էինք պաշտպանում, պարզվեց՝ թշնամին մեր երկրի ներսում է եւ երկրի սրտում է նստած. Արման Մխիթարյան

-Մենք սահմանն էինք պաշտպանում, պարզվեց՝ թուրքը մեր երկրի ներսում է եւ երկրի սրտում է նստած: Հիմա կհանձնենք մեր շքանշանները մինչեւ այն պահը, երբ կազատագրենք մեր երկիրը ու կարժանանանք այս վաստակներին,- լրագրողների հետ զրույցում այսօր ասաց կառավարությանն իրենց շքանշանները հանձնելու եկած պատերազմի մասնակիցներից Արման Մխիթարյանը: Նա հանձնեց Գարեգին Նժդեհ շքանշանը, ասաց ծառայել է «Եղնիկներում», եղել է թե՛ գրոհային, թե՛ հետախույզ:

-Եթե քո ազգակիցներին պաշտպանելու խնդիր կա, պետք է լուծես, բայց այլ հարց է, որ գիտակցում ես, որ թշնամին ե՛ւ թիկունքում է, ե՛ւ առջեւում է, ե՛ւ ամենուր է,- ասաց Արման Մխիթարյանը ՝ պատասխանելով հարցին, եթե էլի պատերազմ լինի, կմասնակցի՞:

-Այսօր հանձնելու եմ իմ՝ Գարեգին Նժդեհ մեդալը, որով պարգեւատրվել եմ 44-օրյա պատերազմի ժամանակ մարտական գործողությունների մասնակցելու համար: Ինչպես բոլորս տեսնում ենք, այս իշխանությունները հետեւողականորեն իմաստազրկում են այն բոլոր արժեքները, որոնց համար պայքարել ենք ու այս մեդալները ստացել ենք; Այս քայլով ուզում ենք ցույց տալ, որ հաշտ չենք դրա հետ: Չնայած մեր շքանշանները, մեր պայքարը շատ մեծ արժեք ունեն մեզ համար, բայց դրանց հիմքում դրված ավելի մեծ արժեքները, որոնք խորհրդանիշով արտահայտված չեն, այլ մեր սրտերում են, ոտնահարվում են այսօր: Մենք դուրս ենք գալիս մեր պայքարածի արժեզրկման դեմ,- շարունակեց պատերազմի մեկ այլ մասնակից՝ Հայկ Նավասարդյանը:

44 օրյա պատերազմի կամավորներից Ալբերտ Թադեւոսյանն էլ բացատրեց, որ հրաժարվում է իր շքանշանից այս կառավարության «հրաշալի» քաղաքականության հետեւանքով. «Չեմ ուզում կրել այն մեդալը, երբ մեր իշխանությունը հիմա այդ պայքարը չի արժեւորում»:

Նա նկատեց, որ Ադրբեջանը անընդհատ պահանջներ է առաջ քաշում եւ շարունակելու է պահանջների ցանկից, քանի դեռ մեր իշխանություններն առանց դիմադրության կբավարարեն Ադրբեջանի պահանջները. «Դեռ շատ երկար պահանջների ցանկ ենք ստանալու: Եթե մեր իշխանությունները մեր պատմությունը մի քիչ ավելի լավ ուսումնասիրած լինեին, կտեսնեին, որ վերջին մի քանի հարյուր տարիներին փորձել ենք թուրքերի հետ ապրել համակեցության որոշակի խաղաղ պայմաններում, բայց ամեն անգամ ստացվում է նույն բանը: Մենք չենք ուզում ապրել մի երկրում, որը շուտով գոյություն չի ունենալու իրենց քաղաքականության հետեւանքով»:

Ռաֆիկ Գաբրիելյանն էլ նկատեց, որ մարտի դաշտում միշտ եղել է ընկերների կողքին, հիմա էլ միասնականության սկզբունքից ելնելով՝ անիմաստ է համարում պահել սեփական պարգեւը, երբ ընկերները հրաժարվում են:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test