Ադրբեջանցիների ոչխարները, բավականին մեծ քանակով, Սոթքի հատվածով այսօր անցել են ՀՀ տարածք: Այս մասին «Հրապարակին» հայտնեցին մեր իրազեկ աղբյուրները:
Մեզ հետ զրույցում Սոթք համայնքի ղեկավար Սևակ Խաչատրյանը հաստատեց լուրը:
Հարցին, թե կոնկրետ ո՞ր հատվածում և ու՞մ վերահսկողության տակ է այժմ գտնվում ոչխարների հոտը, համայնքի ղեկավարն ասաց, որ այդ մասով տեղեկացված չէ:
Մեր մյուս դիտարկմանը, թե՞ արդյոք տեղեկացրել է այդ մասին վերադասներին կամ պատկան մարմիններին, Խաչատրյանն ասաց, որ միջադեպի մասին տեղեկացված են և հարցը գտնվում է «վերին օղակների» ուշադրության ներքո:
Հետաքրքրվեցինք նաև, նկատի ունի Վարդենիսի համայնքապետարա՞նը, Գեղարքունիքի մարզպետարա՞նը կամ գուցե ՊՆ-ն, Սոթքի համայնքապետը նշեց, որ, ըստ երևույթին, այո, «վերին մակարդակով»:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test