Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Պատերազմի մասնակիցներն ի նշան բողոքի հրաժարվում են մեդալներից mediamax.am mediamax.am

time
Պատերազմի մասնակիցներն ի նշան բողոքի հրաժարվում են մեդալներից

Տարբեր տարիների պատերազմների մի խումբ մասնակիցներ հոկտեմբերի 2-ին Կառավարության շենքի դիմաց ցուցադրաբար հրաժարվել են մարտական գործողություններում մատուցած ծառայության համար իրենց ստացած շքանշաններից ու մեդալներից՝ ի նշան բողոքի իշխող ուժի վարած քաղաքականության դեմ, որը, նրանց բնորոշմամբ, «պետականության ապամոնտաժում է»։

«Այս կառավարությունն իր սխալները սրբագրելու, իր սխալները չխոստովանելու համար փորձում է խմբագրել մեր պատմությունը, զրոյացնել այն կյանքը, դժվարություններն ու պայքարը, որի համար մենք արյուն ենք թափել: Մեզ ասում է, որ մեր վերջին 30 տարվա պայքարը, որի գաղափարով է հռչակվել մեր Հանրապետությունը, կեղծ է եղել»,- նշել է ակցիայի մասնակից Հովսեփ Ղազարյանը, որը 44-օրյա պատերազմում հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի համար պարգեւատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:

«Ի նշան այս խայտառակության դեմ բողոքի՝ իմ մարտական ընկերների հետ որոշել ենք մեր ստացած շքանշանները եւ մեդալները հետ հանձնել: Մենք այլեւս չենք կարող կրել այս շքանշաններն այն պարագայում, երբ ամեն արժեք, ամեն գաղափար, ամեն զոհողություն, որ դրված էր այս շքանշանների հիմքում, զրոյացվել է»,- հավելել է նա:

44-օրյա պատերազմում «Մարտական խաչ 2-րդ աստիճան»-ով եւ մի շարք այլ շքանշաններով պարգեւատրված Արման Պետրոսյանի խոսքով՝ այս բողոքի ակցիան միջոց է հնչեցնելու, որ քաղաքական իշխանությունը զբաղված է ապազգային եւ ապահայկական գործունեությամբ.

«Հայաստանի Երրորդ Հանրապետությունը հռչակվեց ազատագրական պայքարի գաղափարական հիմքով, որի արդյունքում էլ 30 տարի շարունակ տարածաշրջանում ունեցել ենք թե´ քաղաքական, թե´ ռազմական, ու ինչու ոչ, նաեւ աշխարհաքաղաքական ազդեցություն, իսկ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո մենք սկսեցինք պարբերաբար զիջել թե´ տարածքներ, թե´ արժեքային ամբողջ համակարգը»,- նշել է նա հավելելով, որ չեն ցանկանում գալիք սերունդներին թողնել Նիկոլ Փաշինյանի ստորագրած ստորացուցիչ փաստաթուղթը, այլ ժառանգել այնպիսի արժեհամակարգ, որով նրանք նորից կպայքարեն հողի համար:

«Ես ու իմ ընկերները պայքարելու ենք մինչեւ վերջ ու հասնելու ենք նրան, որ հային ու Հայաստանին վերադարձնենք արժանապատվությունը, պայքարելու ոգին»,- նշել է նա ու հավելել, որ բողոքի այս դրսևորումն իրենց պայքարի մեկնարկն է միայն:

Այնուհետեւ ակցիայի մասնակիցները մոտեցել են Կառավարության շենքի դիմաց կանգնած ոստիկանության աշխատակիցներին ու ցուցադրաբար թողել մեդալներն ու շքանշաններն աստիճանների վրա՝ անձրեւի ներքո:

Գայանե Ենոքյան

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test