«135 տարվա մեջ ինչքա~ն Նիկոլ Փաշինյաններ են եկել ու գնացել։ Դաշնակցությունը գաղափարախոսություն է, էություն, բովանդակություն՝ ժողովրդի ծոցից ծնված։ Մի օր իշխանության չլինի, տեսնենք՝ քանի օր կդիմանան։ Հետո կտեսնենք՝ ով կփակվի, ով կմնա»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսպես արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններին՝ Դաշնակցության փակվելու առնչությամբ։
Ըստ Իշխան Սաղաթելյանի, երեկ Նիկոլ Փաշինյանը «հերթական ցինիկ հայտարարություններն արեց»՝ խոսելով կուսակցությունների ներքին ժողովրդավարության մասին․ «Փորձում է միջամտել այլ կուսակցությունների ներքին քաղաքականությանը։ Դաշնակցության պես ներքին ժողովրդավարություն ունեցող կուսակցություն ոչ միայն Հայաստանում, այլ աշխարհում քիչ կա։ Մեր ժողովները ոչ թե փակ են, այլ դրանք շոու չեն, այդտեղ իրականում քննարկվում են մեր երկրի հարցերը, ծրագրեր են մշակվում, մեկ մարդու շնորհանդես չէ, դրա համար են փակ տեղի ունենում»։
Ինչ վերաբերվում է ընդդիմությանն ուղղված Նիկոլ Փաշինյանի հերթական անգամ արված կոչին՝ հեղափոխություն անել, եթե չեն կիսում իշխանության մոտեցումները ու տեսնել, թե քանի մարդ կկանգնի իրենց կողքին, Իշխան Սաղաթելյանն ասաց․ «Թող 24 ժամ դադարեցնեն ուժային կառույցների ապօրինությունները՝ ձերբակալությունները, ճնշումները՝ կտեսնենք՝ ինքը կմնա՞, թե՞ չէ։ Այսքան ճնշումներ գործադրեն, բռնություններ անեն, ով խոսի՝ տանեն կալանավորեն, հետո կանգնեն ասեն՝ բա ինչի՞ հեղափոխություն չեք անում։ Դրանով երկու նպատակ է հետապնդում. ասում է՝ եթե պատերի տակ չեն գյուլլում եւ իշխանության եմ, ուրեմն ժողովուրդը համաձայն է ինձ հետ։ Բայց ինքը սխալվում է, ժողովուրդը համաձայն չէ։ Ինքը փորձում է սրանով ժողովրդին ներքաշել այն բոլոր դավաճանությունների եւ հակապետական գործողությունների մեջ, որ ինքն իրականացնում է»։
Անդրադառնալով իշխանության նախաձեռնած խորհրդարանի արտահերթ նիստին էլ՝ Ադրբեջանի հետ խաղաղության հայտարարության տեքստի քննարկման օրակարգով, ընդդիմադիր պատգամավորն ասաց․ «Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը Կոպենհագենում հանդիպում ունեցավ Ալիևի հետ, հանդիպումից առաջ հերթական անգամ ուզում էր դուր գալ Ալիեւին՝ ցույց տալով իր հնազանդությունը եւ պահանջները կատարելու պատրաստակամությունը»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test