Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Քոչարյանի ժամկետանց զեկույցը կքննարկեն փակ լսումների ժամանակ armlur.am armlur.am

time
Քոչարյանի ժամկետանց զեկույցը կքննարկեն փակ լսումների ժամանակ

Armlur.am-ին ԱԺ-ից փոխանցեցին, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի զեկույցը առաջիկայում կքննարկվի ԱԺ փակ լսումների ձևաչափով:

Հիշեցնենք, որ 2022 թվականի փետրվարին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ՀՀ ԱԺ-ում ստեղծվել է Քննիչ հանձնաժողով՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով։ Այն պետք է մեկ տարվա ընթացքում ներկայացներ իր զեկույցը ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ, սակայն Անդրանիկ Քոչարյանի գլխավորած հանձնաժողովը թերացել է, չի հասցրել: Հիմա էլ իրավունք չունի զեկույց ներկայացնելու:

Հանձնաժողովը ստեղծվել է 10.02.2022-ին, լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 05.10.2022-ին, ևս մեկ անգամ էլ՝ 03.05.2023-ին: Այսինքն այս ժամկետներում Անդրանիկ Քոչարյանի գլխավորած հանձնաժողովը պետք է զեկույցը ներկայացրած լիներ, քանի որ ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի 16 հոդվածի 6-րդ կետով հստակ սահմանված է. «… ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետը մինչև վեց ամիս է, որը կարող է հանձնաժողովի առաջարկությամբ՝ ԱԺ որոշմամբ, երկարաձգվել հանձնաժողովի իրավասությանը վերապահված նախագծի քննարկման համար անհրաժեշտ ժամանակահատվածով»:

Տվյալ դեպքում այդ ժամանակահատվածը լրացել է 2023-ի մայիսի 3-ին: Ժամկետը բաց է թողնվել, որի համար ԱԺ կանոնակարգ օրենքի 26 հոդվածը սահմանում է. Քննիչ հանձնաժողովի լիազորությունները ավարտվում են՝ 1) Ազգային ժողովի նիստում նրա զեկույցի քննարկումն ավարտվելու պահից. 2) հանձնաժողովի լիազորությունների ժամկետն ավարտվելու դեպքում, եթե մինչ այդ զեկույցը չի ներկայացվել Ազգային ժողովի քննարկմանը:

Սոնա Գրիգորյան

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test