«Ադրբեջանի հայտարարությունները ոչ միայն խաղաղության մասին չեն, այլեւ անհամատեղելի են ՄԱԿ-ի կանոնադրությամբ եւ Հելսինկյան եզրափակիչ ակտով ուժի կիրառման կամ սպառնալիքի անթույլատրելիության սկզբունքների հետ»,- ԱԺ նստաշրջանում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Նա նշեց, որ «դարակազմիկ» որակվող խաղաղությունը մեր աչքի առաջ փլուզվում է։ «Հայ ժողովրդի մոտ բնական հարց է առաջանում՝ ի վերջո ի՞նչ եք բանակցել նախաստորագրելուց առաջ»,- ասաց Լիլիթ Գալստյանը։ Նա հավելեց, որ ՄԱԿ-ի ամբիոնից իր ելույթում Նիկոլ Փաշինյանը ոչ մի անգամ չհնչեցրեց գերի բառը, ոչ էլ խոսք եղավ Ադրբեջանի կողմից ոչնչացվող 3000-ամյա հայկական մշակութային եւ քաղաքակրթական հետքի մասին։
«Շարունակական եւ միակողմանի զիջումների դիմաց Հայաստանը ստանում է խաղաղություն վերնագրով նախաստորագրված փաստաթուղթ, որն, ըստ էության, մեծագույն հարցականի տակ է դնում Հայաստանի կենսունակությունն ու ապագան։ Իսկ Փաշինյանի անշրջահայաց հայտարարությունների պատճառով Հայաստանը դիրքավորվել է որպես «օկուպանտ»՝ իր համապատասխան հետեւանքներով»,- ասաց Գալստյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Գալստյանին ու ընդդիմությանն արձագանքեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը․ «Լիլիթ Գալստյանն ասում է՝ ձեր քաղաքականության արդյունքում Հայաստանը դիրքավորվել է որպես «օկուպանտ»։ Ձեր երեք նախագահները, որոնց դուք համարում եք հաղթած նախագահներ, երեքն էլ Հայաստանի դեմ սուտ մատնություն են կատարել՝ մեղադրելով ՀՀ-ին պատերազմ սկսելու մեջ։ Ի՞նչ է սա, ոնց կարող են հաղթած նախագահները ՀՀ-ին մեղադրեն պատերազմ սկսելու մեջ»
Կոնջորյանը նշեց, որ ընդդիմությունը տորպեդահարում է խաղաղության գործընթացը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test