Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հրապարակ». 303 դպրոցում տնօրեն չկա, 30 հազար ուսուցչից 6 հազար 300-ի աշխատավարձն է աճել hraparak.am hraparak.am

time
«Հրապարակ». 303 դպրոցում տնօրեն չկա, 30 հազար ուսուցչից 6 հազար 300-ի աշխատավարձն է աճել

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին տեղեկատվական հարցում էի ուղարկել Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացի արդյունքների, տարակարգ ունեցող ուսուցիչների թվի, հանրակրթական ուսումնական հաստատություններում տնօրենի թափուր հաստիքների թվի վերաբերյալ։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի ստորագրությամբ պատասխան եմ ստացել, որտեղ նշված է․ «Վերջին 4 տարիների ընթացքում անցկացված կամավոր ատեստավորման արդյունքում 2024 թվականի տարեվերջի դրությամբ արդեն 6 հազար 321 ուսուցիչ կամ ուսուցիչների շուրջ 20%-ն ունի բարձրացված դրույքաչափով աշխատավարձ: Կամավոր ատեստավորմանն առաջին անգամ մասնակցածների թիվը 2024 թվականին ընդհանուր հայտագրվողների նկատմամբ եղել է ամենաբարձրը՝ 56,7%: Ինչ վերաբերում է հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսուցիչների տարակարգին, ապա տեղեկացնում ենք, որ տարակարգ ունի 1426 ուսուցիչ, 708-ը՝ նոր կարգով (162-ը՝ 1-ին կարգ, 197-ը՝ 2-րդ կարգ, 133-ը՝ 3-րդ կարգ, 116-ը՝ 4-րդ կարգ): Հանրակրթական ուսումնական հաստատություններում տնօրենի հաստիքը թափուր է 303 դպրոցում. այս դպրոցներում նշանակվել են տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար կամ պարտականությունը կատարող»:

Հանրակրթական դպրոցների շուրջ 30 հազար ուսուցիչներից 4 տարվա ատեստավորման արդյունքում ընդամենը 6 հազար 321 ուսուցիչ է բարձրացված դրույքաչափով աշխատավարձ ստանում, ընդամենը 1426 ուսուցիչ ունի տարակարգ, 303 դպրոցում տնօրենի հաստիքը թափուր է։ Միով բանիվ՝ կարող ենք արձանագրել, որ խայտառակ վիճակ է տիրում այս ոլորտում` տնօրենների բացակայության, ատեստավորման անարդյունավետության եւ աշխատավարձերի հետ կապված։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test