«Մեզ ընտրել է հայ ժողովուրդը, այո, ես կարող եմ հավաստիացնել, որ մեզ ընտրած 680 հազար քաղաքացիների 90 եւ ավելի տոկոսը մեզ ընտրել է որպես այլընտրանքային գաղափարախոսություն ՀՀ եւ հայ ժողովրդի կյանքում վերջին 35 տարիների ընթացքում գերիշխող եւ մոնոպոլիա հաստատած դաշնակցականության»,- ԱԺ նստաշրջանում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։
«Դաշնակցականությունը մարդուն կարոտի մեջ պահող գաղափարախոսություն է, աշխատանքից կտրող, թուլացնող, խեղճացնող գաղափարախոսություն է։ Այո, մեզ ընտրել են դաշնակցականության դեմ պայքարելու համար, որովհետեւ դաշնակցականությունը դեմ է ազգային պետություն ունենալու գաղափարին։ Դաշնակցությունը ցանկանում է ՀՀ-ն սարքել պլացդարմ՝ այլ նպատակներ իրականացնելու համար»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Եղոյանն անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին, թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից խուսափեց հնչեցնել գերի բառը․ «Ասում եք՝ ինչո՞ւ ՄԱԿ-ի ամբիոնից կարճ բառը չի ասում։ Տիկին Վարդանյան, որովհետեւ կարճ գերի բառը ունի մեկ նշանակություն, որն իր մեջ չի ներառում բոլոր պահվող անձանց։ Ռազմագերին կարգավիճակ է, ոչ բոլոր պահվող անձինք են, որ այսօր ռազմագերում կարգավիճակում են»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test