Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ԵԽԽՎ համազեկուցողը կանդրադառնա քաղաքական ձերբակալություններին ՀՀ այցի ընթացքում a1plus.am a1plus.am

time

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի պարտավորությունների հարցով համազեկուցողներ Բորիանա Աբերգը և Պիերո Ֆասսինոն հոկտեմբերի վերջին կայցելեն Հայաստան՝ փաստահավաք այցով։ Ստրասբուրգում գտնվող «Ա1+»-ի լրագրողը մի քանի հարց է ուղղել Բորիանա Աբերգին։ Ի դեպ, վերջինս ԵԽԽՎ-ում ներկայացնում է Շվեդիան, բայց բուլղարացի է։

-Դուք ծրագրում եք Հայաստան այցելել հոկտեմբերի՞ն։

- Այո՛, հոկտեմբերի վերջին։

-Իսկ մտահոգություններ կա՞ն մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ Հայաստանում։

- Մեր գնահատականները հիմնված են լինելու դիտորդական առաքելությունների մեր ստանդարտ գործընթացի վրա։ Մենք ստուգաթերթ ունենք այն մասին՝ պարզելու,թե ինչպես է մոնիտորինգի ենթակա երկիրը հետևում Վենետիկի հանձնաժողովի որոշումներին և ինչպես է նրա օրենսդրությունը համապատասխանում չափանիշներին։ Այնպես որ Հայաստան այցելելու մեր որոշման հիմքում որոշակի մտահոգություն չկա։

Դա մեզ ավելի լավ հնարավորություն է տալիս հանդիպելու մարդկանց, ովքեր այստեղ՝ Ստրասբուրգում չեն, ինչպես՝ ՀԿ-ներ, իշխանություններ, և հուսով եմ, մարդկանց փողոցում։

Ես միշտ փորձում եմ հասկանալ հանրային կարծիքը։ Օրինակ, ես փորձում եմ վարսավիրանոց գնալ։ Ինչպես արդեն նշեցի, ես Բուլղարիայից եմ, այնպես որ ռուսերեն հասկանում եմ, և հարցնում եմ՝ «Ի՞նչ եք կարծում։ Ձեզ դո՞ւր է գալիս կառավարությունը»։ Ես դա զեկույցում չեմ ներառում, ուստի խնդրում եմ, սխալ մի հասկացեք, բայց ես միշտ փորձում եմ։

Գիտե՞ք, դուք նստած եք մեկ ժամ, այնպես որ հնարավորություն ունեք խոսելու։ Եվ նրանք հիմնականում կանայք են, ուստի մենք հաճախ լավ հաղորդակցվում ենք։

Այսպիսով, մենք պետք է ինքներս տեսնենք իրավիճակը։ Դա որոշակի մտահոգություն չէ, դա պարզապես այն է, թե ինչպես ենք մենք սովորաբար աշխատում։

- Ըստ ընդդիմադիր մի շարք առաջնորդների՝ Հայաստանում կան քաղբանտարկյալներ։

- Այո, մենք հենց նոր հանդիպեցինք նրանց հետ։ Մենք հանդիպեցինք պարոն Ռոստոմյանի, պարոն Մամիջանյանի և պարոն Գևորգյանի հետ։ Նրանք իրենց մտահոգությունները կիսեցին մեզ հետ, և մենք ամեն ինչ կանենք, երբ Հայաստանում լինենք, հանդիպելու ընդդիմության ներկայացուցիչների ,ՀԿ-ների և այլ ոչ քաղաքական կազմակերպությունների հետ։

Մենք ցանկանում ենք հանդիպել Լեռնային Ղարաբաղից տեղահանված մարդկանց հետ ևս։ Այո, բայց նրանց վերադառնալու և իրենց ունեցվածքը պահանջելու հնարավորությունը մեր զեկույցի մաս չէ։ Ինչպես գիտեք, Եվրոպայի խորհրդի համատեքստում Լեռնային Ղարաբաղը միշտ դիտարկվել է որպես Ադրբեջանի մաս, անկախ նրանից՝ դուր է գալիս, թե ոչ։ Եվ դա եղել է Ադրբեջանի հարցերով համազեկուցողների պարտականությունը։ Այնուամենայնիվ, այն մասը, թե ինչպես են այս մարդկանց վերաբերվում Հայաստանում, նրանց իրավունքները և բարեկեցությունը, այո, մենք դա կարտացոլենք, կանդրադառնանք։

Ուստի ես կցանկանայի հայտարարություն անել Հայաստան այցից հետո։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test