Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ալիևը զգուշանում է Թրամփի «զայրույթից» 1in.am 1in.am

time
Ալիևը զգուշանում է Թրամփի «զայրույթից»

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 29-ին Կատարին անվտանգության բացառիկ երաշխիքներ տրամադրելու մասին հրամանագիր է ստորագրել, որի բովանդակությունը հայտնի է դարձել իսրայելական ynet առցանց պարբերականին:

Ըստ այդմ՝ Կատարի դեմ ցանկացած ոտնձգություն հավասարեցվում է ԱՄՆ ինքնիշխանության և տարածքային ամբողջականությանն ուղղակի սպառնալիք, ինչին Վաշինգտոնը կարձագանքի անհապաղ՝ գործի դնելով ազդեցության բոլոր, այդ թվում անհրաժեշտության դեպքում՝ նաև ռազմական համապարփակ միջոցներ:

Իսրայելական պարբերականը հատուկ ընդգծում է, որ տարածաշրջանի ոչ մի երկիր Միացյալ Նահանգներից անվտանգության նման երաշխիքներ երբևէ չի ստացել: Խիստ ուշագրավ է, որ Թրամփը նման հրամանագիր ստորագրել է այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետը նրա ներկայությամբ հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիրի հետ և Դոհայում ՀԱՄԱՍ-ի նստավայրն ռմբակոծելու համար ներողություն խնդրել:

Այս ֆոնին Բաքվի իշխանական minval.az-ը հարցազրույց է ունեցել Ադրբեջանի նախկին արտգործնախարար Զուլֆուգարովի հետ: Վերջինս ադրբեջանական փորձագիտական շրջանակներում համարվում է Իլհամ Ալիևի ոչ պաշտոնական խոսնակը:

Զուլֆուգարովը, առանց մեջբերումներ և հղումներ անելու անդրադարձել է ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանում և ԵԽԽՎ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթներին և տպավորություն փոխանցել, որ նա փորձում է Վաշինգտոնի աչքում ոչ կառուցողական ներկայացնել Իլհամ Ալիևին:

«Դատելով պետական դեպարտամենտի հայտարարություններից՝ Դոնալդ Թրամփը խիստ բծախնդիր է իր անձնական հեղինակությանը վերաբերող հարցերում, բայց Փաշինյանին, կարծում եմ, չի հաջողվի պատասխանատվությունը լիովին բարդել Իլհամ Ալիևի վրա»,- ասել է Զուլֆուգարովը:

Կարելի է ենթադրել, որ նախօրեին պետական դեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով գլխավոր խորհրդականի, Բաքվում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հանդիպմանն ամերիկյան կողմը «ակնարկել է» վաշինգտոնյան պայմանավորվածություններից դուրս խոսույթի «աննպատակահարմարության» մասին:

Ալիևը, ըստ երևութին, զգուշանում է, որ կարող է հայտնվել Թրամփի «զայրույթի տիրույթում»: Զուլֆուգարովը փորձում է տպավորություն ստեղծել, որ Փաշինյանը Մոսկվա այցից հետո «այլ տոնայնություն է ընտրել»: Պետք է սպասել, որ ադրբեջանական դիվանագիտությունը փորձելու է նման ուղերձ հասցնել Վաշինգտոն:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test