Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ղուկասյան. «Շպրտվի» բառին չեմ պատասխանի, կասեմ՝ տեսե՛ք, թե մենք ում ենք ընտրել ՀՀ վարչապետ panarmenian.net panarmenian.net

time
Ղուկասյան. «Շպրտվի» բառին չեմ պատասխանի, կասեմ՝ տեսե՛ք, թե մենք ում ենք ընտրել ՀՀ վարչապետ

PanARMENIAN.Net - Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն, արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, ասել է, թե «պետք է դուրս շպրտվի» արատահայտությանը չի պատասխանի, միայն կասի՝ «տեսե՛ք, թե մենք ում ենք ընտրել ՀՀ վարչապետ», հայտնում է Panorama.am-ը։

Հոկտեմբերի 1–ին ԱԺ կառավարություն հարցուպատասխանի ժամին Փաշինյանը հայտարարել է. «Արդեն 6 ամիս է, որ Գյումրին կառավարում է մի կլան, որի ղեկավարը, կամ շատերն են ճանաչում՝ Վարդանիկը, կամ ըստ մեղադրանքի համայնքային բրուշատկաներ գողացողի հայրը այս ընթացքում այնքան է իրեն արդեն թույլ տվել արտահայտություններ, որ վերջերս հրապարակային կերպով կասկածի տակ դրեց Հայաստանի ինքնիշխանությունը։ Ես կարծում եմ, որ ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություն անողներին մենք պետք է ուղղակի դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից։ Դա պետք է անենք քաղաքական մեթոդներով և բոլոր այն մեթոդներով, որոնք կարելի է կիրառել ժողովրդավարական երկրում։ Ես համոզված եմ, որ դա տեղի կունենա»։

Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում ասել․ «Ես չեմ իջնի նրանց մակարդակի, «շպրտվի» բառին համահունչ չեմ պատասխանի, բայց նրանց մեկ առ մեկ կարող եմ պատասխանել։ Եթե ՀՀ վարաչապետը 6 անգամ քաղաքապետ ընտրված, 2 անգամ ԱԺ պատգամավոր ընտրված մարդուն ասում է՝ «պետք է դուրս շպրտվի», ուղղակի հայ ժողովրդին ուզում եմ ասել՝ տեսե՛ք, թե մենք ում ենք ընտրել ՀՀ վարչապետ»։

Ղուկասյանը տարակուսանք է հայտնել՝ ինչո՞ւ են քաղաքական ուժերը ժամանակ կորցնում նման քննարկումների վրա, երբ երկիրը բախվել է լուրջ արտաքին և ներքին մարտահրավերների։

«Սրանք երկու օր է խառնվել են իրար, ասում են՝ Վարդան Ղուկասյանը չի իջնում ամբիոնից։ Ես ուզում եմ հասկանալ՝ սրանք ուրիշ բան ու գործ չունեն, մեր երկիրը արտաքին ու ներքին խնդիրների առաջ է կանգնած։ Վարդան Ղուկասյանն ի՞նչ վատ բան է ասել, այդ ո՞վ է անկախության, Հայաստանի պետականության հետ կապված որևէ բան ասել։

Երբ ասում եմ միություն, այդ միությունը Հայաստանի պետականությունն է պաշտպանելու։ Եթե Ռուսաստանը, ԱՄՆ–ն կամ որևէ այլ երկիր հայոց պետականության նկատմամբ ոտնձգություն անի, իմ ոխերիմ թշնամին կդառնա։ Բայց ես հիմա նորից նույն խոսքերն եմ ասում՝ հայոց պետականությունը պահելու համար, մենք պետք է որևիցե մի միության մեջ։ Ոչ այն սկզբունքով, որ դառնանք գուբերնիա։ Ես ասել եմ՝ ով իմ այս խոսքերին հակադարձի, քոմենթներ գրի փողով, սրիկա շան որդի է, թուրքահպատակ։ Ես դա եմ ասել ու չեմ փոշմանել»,–ասել է նա։

Իր արձագանքում Ղուկասյանը հիշեցրել է՝ իշխող թիմը պարտություն է կրել Գյումրու ընտրություններում:

«Արցախը տվեցիք, Արցախի անունը չեք տալիս, Գյումրու ընտրություններում պարտվել եք, օր ու գիշեր Գյումրիի մասին եք խոսում։ Ասում եք ընտրակաշառք, ո՞վ չգիտի, որ դուք եք ընտրակաշառք բաժանել։ Բոլոր լրագրողները տեսել են, ամբողջ քաղաքը ձեր ընրակաշառք բաժանելու մասին է խոսում։ Դեպքեր են եղել, երբ մի մարդուն 60 հազար դրամ փող եք տվել»,-ասել է Վարդան Ղուկասյանը։

Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իշխանություններին թույլ չեն տալու Հայաստանը դարձնել թուրքական վիլայեթ, հայտնում է Aysor.am-ը։

«Միտումնավոր եք անում, որ մարդ չմնա էստեղ, որ երկիրը դարձնեք թուրքական վիլայեթ։ Չի՛ ստացվելու»,- իշխանության սխալները թվարկելուց հետո՝ ասել է Ղուկասյանը:

Նա հայտարարել է, որ Գյումրիից են սկսելու հեղափոխությունը։

«Իրենցից ոչ վախեցող կա, ոչ քաշվող կա, մենք պատրաստ ենք։ Եթե ուզում է (Փաշինյանը-խմբ․)՝ հեղափոխությունը սկսվի Գյումրի քաղաքից, ես դա իրենց խոսք եմ տալիս, ինչ ուզում է, թող լինի, ինչ ուզում են, թող անեն։ Կտեսնենք, թե ժողովուրդը ինչ կանի, մնացածը թողնում եմ ժողովրդին։ Սա արդեն վերջն է, սրանից էն կողմ էլ չափ ու սահման չկա»,- ասաց նա։

Ղուկասյանը հավելել է նաև, որ պատրաստվում է դատական գործընթաց սկսել իշխանության դեմ։

«Պատրաստվում եմ մոտ օրերս դատի տալ ՀՀ կառավարությանը։ Անկախությունից հետո նման քաղաքապետ չի եղել այս երկրում, ով դատի կտար կառավարությանը։

58 միլիարդ դրամ Գյումրիից տանում են պետական բյուջե, վերադարձնում են 4 միլիարդը։ Նրանք մեր քաղաքին պետք է 27 միլիարդ դրամ բյուջե հատկացնեն, բայց 4 միլիարդն են միայն տալիս։ Դրա համար դատի եմ տալու կառավարությանը»,-ասել է նա։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test