Իրավապահները պարբերաբար ներկայացնում են վիճակագրական տվյալներ այն մասին, որ Հայաստանում հանցավորության թվերը նվազում են, իսկ մասնագետները պնդում են, որ դրանք աճում են` հատկապես հրազենի կիրառմամբ հանցագործությունները, սպանություններն ու ինքնասպանությունները, գողություն, թշմամիջոցների առքուվաճառք: Այս տարվա հունվարին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտարարում էր, որ 2024-ին հանցագործությունների թվերը 2023-ի համեմատ աճել են, բայց ակնարկում էր, որ Վահե Ղազարյանն է վատ աշխատել: 2025-ը, պարզվեց, 2023-24-ի համեմատ ավելի բարվոք տարի չէ: Գրեթե ամեն օր առանձնակի դաժանությամբ եւ առեղծվածային հանգամանքներում սպանություններ են տեղի ունենում, մի մասը բացահայտվում է, մյուս մասը, ինչպես ժողովուրդն է ասում` գրվում է սառույցի վրա: Զրուցել ենք փաստաբան Հայկ Ալումյանի հետ:
- Ըստ Ձեզ` ո՞րն է պատճառը, որ հանցավորության դեմ պայքարը դարձել է այսքան անարդյունավետ, շաբաթվա յոթ օրից հինգը սպանությունների, դաժանությունների, սարսափ հիշեցնող ֆիլմի սյուժեներով հագեցած իրադարձությունների մասին ենք լսում:
- Իրավապահների վատ աշխատանքով է պայմանավորված: Ուրիշ պատճառ չի կարող լինել: Իրավապահները վատ են աշխատում, դրա արդյունքում աճում է հանցավորության թիվը: Այդտեղ ուրիշ կարծիք չի կարող լինել: Մնացած պատճառները կարող են լինել երկրորդական: Իրավապահ համակարգը պետք է արդյունավետ աշխատի:
- Ի՞նչ պետք է անեն, աշխատում են, ոստիկանների աշխատավարձերն էլ կրկնապատկվել, եռապատկվել, քառապատկվել են:
- Այստեղ կա երկու հարց. հանցագործությունների կանխարգելում եւ բացահայտում: Իրավապահները թերանում են թե՛ դրանք կանխարգելելու առումով, թե՛ բացահայտման: Պետք է նախապես տեղեկանալ նախապատրաստվող հանցագործությունների մասին, կանխել դրանք եւ այլն: Իրավապահ համակարգը պետք է կարողանա նաեւ ճիշտ ժամանակին բացահայտել հանցագործությունները, դրանց հիմքերը: Հենց դրանք են, որ ազդում են հետագա հանցագործությունների վրա: Մի հանցագործություն կանխելով՝ դու կանխում ես նաեւ հետագա հանցագործությունները: Այն, որ հանցագործը մնում է անպատիժ, ազդում է երկրի ընդհանուր վիճակի վրա: Ամեն օր լսում ենք նոր դեպքերի մասին, դա փաստում է, որ հանցավորության դեպքերը շատացել են:
- Վիճակագրությունից էլ է երեւում, որ հանցավորության դեպքերը կտրուկ աճել են: Անգամ ինքնասպանությունների դեպքերն են շատացել:
- Ինքնասպանությունների թվերի աճն էլ շատ հետաքրքիր է, ինչո՞ւ են այդքան շատացել: Հետո՝ շատերի մոտ զենք է հայտնվել: Զենք կա՛մ պետք է բոլորի մոտ լինի, կա՛մ՝ ոչ ոքի: Հայաստանում մի իրավիճակ է, որ օրենքով արգելված է զենք ունենալը, սակայն մյուս կողմից հանցավոր հակումներ ունեցող մարդկանց ձեռքին զենքեր են հայտնվել: Ստացվում է, որ հանցավոր հակում ունեցող մարդիկ զենքեր ունեն, միայն զենքեր չունեն նրանք, ովքեր նման հակումներ չունեն: Ստացվում է, որ նրանք, ովքեր պետք է զենք կրեն՝ պաշտպանվելու համար, չունեն զենք, քանի որ օրինապահ քաղաքացիներ են, իսկ նրանք, ովքեր հանցավոր հակումներ ունեն, մարդ են սպանում եւ այլն, իրենց զենքը հենց պետք է հանցավոր հակումներին հագուրդ տալու համար, զենք էլ ունեն, ամեն ինչ էլ ունեն: Հեշտությամբ ձեռք են բերում, զինվում են ու իրենց ուզածն անում: Այնպես որ, զենքը կա՛մ բոլորին պետք է թույլատրեն, կա՛մ ոչ մեկին:
- Նախկին իշխանությունների ժամանակ էլ դժգոհում էինք իրավապահների աշխատանքից, սակայն համեմատության մեջ` այն ժամանակ դրանք այսքան շատ չէին: Ինչո՞վ է պայմանավորված:
- Մարդ կա՝ կարողանում է աշխատանքը լավ կազմակերպել, մարդ էլ կա` չի կարողանում: Երբ ոլորտից չհասկացող մեկը ղեկավար է դառնում, բոլոր ոլորտներում անկում է տեղի ունենում: Բոլոր ոլորտներում էլ երեւում է թերացումը, զգացվում է, որ ոչ կոմպետենտ մարդիկ են աշխատում, ովքեր ունակ չեն աշխատելու, պարզապես մի տեղ ձախողումները տեսանելի են, մի տեղ` ոչ այնքան տեսանելի:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test