Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հրապարակ». Իսկ ի՞նչ արեց ընդդիմությունը, որ Մինսկի խումբը չլուծարվի hraparak.am hraparak.am

time
«Հրապարակ». Իսկ ի՞նչ արեց ընդդիմությունը, որ Մինսկի խումբը չլուծարվի

Սեպտեմբերի 1-ին ԵԱՀԿ նախարարների խորհուրդը որոշեց բավարարել Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների դիմումը եւ լուծարել 1992-ին ստեղծված Մինսկի խումբն ու հարակից կառույցները, որոնք զբաղվում էին ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ։ Այդ որոշումն ընդունվել է ԵԱՀԿ 57 մասնակից պետությունների փոխհամաձայնությամբ։ ԵԱՀԿ ներկայացուցիչներն այս որոշումը բնորոշել են որպես «պատմական զարգացում» եւ «դիվանագիտության ազդեցության հզոր վկայություն»։ Մինչդեռ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերը եւ Արցախի համար պայքարող բոլոր հայերը ցավ են ապրում այս որոշումից` հայտարարելով. «Մինսկի խմբի չգոյությունը չի նշանակում արցախցիների իրավունքների չգոյություն»։

Ակնհայտ է, որ այս քայլով Նիկոլ Փաշինյանն ու Ալիեւը փորձում են փակել Արցախի էջը, ոչնչացնել այն փոքր հնարավորությունը, որ մի օր արցախցիները կարող են վերադառնալ իրենց բնօրրան: Կան փորձագետներ, ովքեր պնդում են, որ եթե Հայաստանից որոշակի ընդվզում լիներ, եթե ընդդիմադիր կուսակցությունները, Արցախի իշխանությունները, որոշ կառույցներ դիմում-նամակներ հղեին ԵԱՀԿ նախագահություն, ՄԽ-ն կարող էր չլուծարվել:

ՀՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Զաքարյանին հարցրինք` ՀՀԿ-ն դիմե՞լ է միջազգային գործընկերներին, հայտնե՞լ է իր անհամաձայնությունը, երբ մեկ ամիս առաջ Նիկոլ Փաշինյանի վարչակարգը լուծարում էր խումբը: Արտակ Զաքարյանն ասաց. «Չեմ կարծում, որ եթե ոչ պաշտոնական հակազդեցություն կամ ընդվզում լիներ, կամ էլ հակափաստարկներ բերվեին, Մինսկի խումբը չլուծարվեր: Չեմ կարծում, թե այն կարող էր բավարար լինել: Ըստ էության, Մինսկի խումբն ունի ձեւավորման եւ լուծարման կանոնակարգ, եւ հենց այդ կանոնակարգով էլ այս իշխանությունները գնացել են այդ ավանտյուրային` բավարարելով թուրք-ադրբեջանական շահերը: Անկախ այն բանից, թե այժմ իրավիճակն ինչպիսին է, կա՞ կոնֆլիկտ, թե՞ ոչ, անկախ այն բանից, թե այս պահին ինչ կարգավիճակ ունի Արցախը, Մինսկի խմբի գոյությունը որեւէ կերպ չէր կարող խանգարել Հայաստանի Հանրապետությանը, եթե չասենք, որ դեռ մի բան էլ օգնելու էր: Այս պահին միջազգային միջնորդության անհրաժեշտություն կարող է լինել: Որքան էլ որ աշխարհում գերտերություննեն ունենան հակասություններ, լինում են նաեւ դեպքեր, երբ համատեղ աշխատանքը դառնում է միջազգային գործիքակազմ: Օրինակ` նույն Գազայի հետ կապված հարցերը, նույնը կարող էր լինել Մինսկի խումբը մեզ համար, սակայն Նիկոլն այդ մի ձեռնոցն էլ է նվիրել Բաքվին, բոլոր միջազգային հնարավորությունները տվել է Ադրբեջանին՝ Հայաստանին թողնելով բախտի քմահաճույքին կամ էլ թուրքական բարեհաճությանը: Այնպես որ, ինչքան էլ որ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմությունն ընդվզեր, անգամ եթե միտինգներ կազմակերպեր, ԵԱՀԿ-ն բացառապես հաշվի էր առնելու պաշտոնական դիրքորոշումը, որը, ցավոք, սրանք իրականացրին: Ի՞նչն էր փոխվելու, եթե դիմում-նամակներ ուղարկեինք, եթե անգամ 1 տոկոս վստահություն ունենայինք, որ դրանից կարող էր ինչ-որ բան փոխվել, ապա անպայման կանեինք: Մինսկի խումբն ընդդիմության ջանքերով չէ ձեւավորվել, այն ձեւավորվել է կոնսենսուսով եւ հենց դրա համար էր շատ կարեւոր: Ադրբեջանն ամեն գնով փորձեց հասնել նրան, որ այդ խմբի աշխատանքը դադարեցվի: Հայաստանում իրավիճակից դուրս գալու միայն մեկ ճանապարհ կա այժմ` իշխանափոխությունը: Պետք է հասնել լեգիտիմ, օրինական իշխանափոխության: Կարծում եմ` ընդդիմությունն անում է իր գործը, բացատրում է հանրությանը, միտինգներ է իրականացնում եւ այլն, սակայն թիրախը պետք է լինի իշխանափոխությունը»:

Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Մենք բոլորին նամակներ ուղարկել ենք` դեսպանատների միջոցով, այժմ նամակների բովանդակությունը հստակ չեմ մտաբերում, սակայն դեռ այն ժամանակ, երբ Փաշինյանն ու Ալիեւը հայտարարեցին, որ պատրաստվում են Մինսկի խումբը լուծարել, այդ ժամանակ ենք դիմել նամակներով: Մենք տվյալ երկրներից շատերի հետ ունենք նաեւ ձեւավորված բարեկամական խմբեր, սակայն արդյունքը եղավ այն, ինչ եղավ: Հայաստանի իշխանությունը բոլորին տեռորի է ենթարկում: Նրանք մեղավորներ կարգելու բացառիկ տաղանդ ունեն, բնականաբար, ոչ մի երկիր չի ուզում հայերից ավելի հայ լինել եւ դեռ մի բան էլ վատամարդ դուրս գալ: Նույն այդ իշխանությունը հայտարարում էր, որ Արցախի հարցի համար չունի մանդատ, այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ մանդատ ունի Մինսկի խումբը լուծարելու եւ որոշելու մեր` բոլորիս ճակատագիրը»:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test