Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Հերիք է շահարկեք hraparak.am hraparak.am

time
Հերիք է շահարկեք

Խաղաղությունը՝ որպես խայծ, որպես շիրմա, որպես արդարացում... այս իշխանությունը «խաղաղություն» հասկացությունն էլ վարկաբեկեց, դարձրեց իր վախերը թաքցնելու, իր հակահայկական քայլերն արդարացնելու, մարդկանց մոլորեցնելու, հնազանդեցնելու գործիք:

5 տարի շարունակ հավանական պատերազմի վախով եւ այդպես էլ չհաստատվող խաղաղությունը շահարկելով` 2021-ին վերարտադրվեցին, հիմա էլ ուզում են 2026-ին ընտրվել եւ մնալ իշխանության: 5 տարի շարունակ մեզանում ամենից շատ գործածված, յուրաքանչյուր մարդու համար բաղձալի այդ արտահայտությունը չարաշահեցին ու շահագործեցին, դրա անվան տակ հարյուրավոր հակահայկական ու մերժելի որոշումներ կայացրին, ստիպեցին հաշտվել դրանց հետ:

Նվաստացուցիչ խաղաղության հասնելու համար հրաժարվեցին Արարատի սիմվոլից, «Արեւմտյան Հայաստան» ու «Հայոց պատմություն» տերմիններից: Մինչդեռ անբարոյական է, երբ պատրաստ ես հրաժարվել պապերից քեզ ժառանգություն հասած հողից, քո ինքնությունից, արժանապատվությունից` հանուն հորինված ու կեղծ խաղաղության:

2023-ին հենց այդ կեղծ ու անպատիվ խաղաղությունը պահելու համար այս իշխանությունը հրաժարվեց Արցախը պաշտպանելուց:

Հանուն այդ կեղծ ու երերուն խաղաղության հայտարարեցին, որ գերիների հարցերով չեն զբաղվում, որպեսզի խաղաղության փաստաթղթի ստորագրումը չվիժեցնեն:

Խաղաղություն բերելու անվան տակ համաձայնեցին Մինսկի խմբի ֆորմատի լուծարմանը, հրաժարվեցին միջազգային ատյաններում հայցերից:

Հիմա էլ հայտարարում են, որ արցախցիների վերադարձի թեման բարձրացնելը կարող է վտանգել խաղաղությանը:

Բայց պետք է հայ մարդիկ հասկանան, որ ամեն ինչ իր գինն ունի, այդ թվում` խաղաղությունը:

Ոչ մի բանի համար չի կարելի չափից դուրս մեծ գին վճարել:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test