ՔՊ-ում քննարկվող թիվ 1 թեման 2026-ի նախընտրական ցուցակն է՝ ով որ հորիզոնականում կհայտնվի, ով դուրս կմնա։
Մեզ պատմեցին, որ տարբեր շրջանակներից փորձում են ջերմ հարաբերություններ հաստատել նորընտիր վարչության հետ, խնդրել, որ իրենց համար բարեխոսեն «վերեւներին»՝ անցողիկ տեղերի համար, սակայն, ինչպես ասում են, քաչալը ճար ունենա, իր գլխին կանի: Վարչության որոշ անդամներ վստահ չեն, որ առաջատար դիրքում են լինելու։
ՔՊ-ն դարձել է հիմնարկ, որտեղ ամեն ինչ «տնօրենն» է որոշում:
Չնայած «Կուսակցությունների մասին» օրենքով համագումարը պետք է ընտրի ցուցակի առաջին 30 համարին: Ենթադրում են, որ սեպտեմբերին վարչության կազմում ընտրվածները կանցնեն նաեւ գարնանը նախատեսվող համագումարի ժամանակ: Թիմում խոսում են, որ Փաշինյանից բացի, ցուցակի ձեւավորմանը նաեւ արտաքին «փայատերերն» են մասնակցելու, որ ռուսամետ տարրերը բացառվեն։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test