«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ Հրանտ-Մելիք Շահնազարյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտավորյա՞լ է մոռանում Փաշինյանի անունը, ծաղրո՞ւմ է Նիկոլ Փաշինյանին՝ նրան կոչելով «մյուս տղա», իսկ Հայաստանը քանիցս անվանում Ալբանիա:
Հասկանալի է՝ երկրի ղեկավար է, հնարավոր չէ չլուսաբանել, բայց չպետք է նրա ամեն ասածը դարձնել գլխավոր օրակարգ։ Խաբելու հարցում, ստի մրցույթում ոչ ոք չի կարող Նիկոլի հետ մրցել։ Ընդդիմությունը պետք է իրականության հետ աղերս ունեցող օրակարգեր առաջ բերի։ Մենք Արցախի հարց ունե՞նք, թե՞ չէ։ Շատ զգույշ են խոսում Արցախի մասին։ Ինչպե՞ս ենք խաղաղությունը պատկերացնում: Ես նայում եմ ընդդիմադիր խոշոր քաղաքական ուժի ղեկավարի մեկ ժամանոց հարցազրույց, ու Արցախի մասին չի խոսվում։ Ալիևի պահանջով Փաշինյանն ասում է՝ բանակը սարքում եմ 1.5 տարի, ու բանակի տարիքի երեխա ունեցող ծնողներն ուրախանում են… Իսկ ինչպե՞ս ենք լուծելու մեր անվտանգային խնդիրները, եթե բանակը քանդում են: Այս բոլոր հարցերին ընդդիմությունը պետք է պատասխանի և առաջարկ ներկայացնի: Այլապես, իրականությունից համազգային փախուստ է։ Բայց Թուրքիան ու Ադրբեջանն այդ կերպ չեն գործում։
Ըստ միջազգային մամուլի, 2018-ին Նիկոլ Փաշինյանին գունավոր հեղափոխությամբ իշխանության բերող աշխարհաքաղաքական կենտրոնները մտադիր են Փաշինյանին ճանապարհել և նրա փոխարեն վարչապետի պաշտոնում բերել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Որքանո՞վ է դա հնարավոր:
Մենք պետք է զբաղվենք փողոցային շարժում ձևավորելով․ իմպիչմենտն այդ հնարավորությունը տալիս է։ Պետք է միասնաբար աշխատել, քննարկել, գտնել փողոցային շարժումն ակտիվացնելու հնարավորությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test