Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Պոպուլիզմի արքաները, կամ՝ ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին Արմավիրի դատախազն ու քննչականի պետը 168.am 168.am

time
Պոպուլիզմի արքաները, կամ՝ ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին Արմավիրի դատախազն ու քննչականի պետը

Սեպտեմբերի 26-ին՝ Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սահմռկեցուցիչ սպանությունից 3 օր անց, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով Հրաչյա Ղազարյանն ազատվեց ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից։

Եվս 3 օր անց՝ սեպտեմբերի 29-ին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի հրամանով Արմավիրի մարզի դատախազ Վահան Սարգսյանն էլ ազատվեց զբաղեցրած պաշտոնից:

Երկու ազատումներն, իհարկե, ներկայացվեցին իշխանության՝ Վալոդյա Գրիգորյանի սպանության վարկածի իրենց ներկայացրած տարբերակի տրամաբանության մեջ, թե իբր սպանությունը վենդետա է, փետրվարին կատարված մեկ այլ սպանության հետևանք, իրավապահները լավ չեն աշխատել, որ կանխեն այս սպանությունը, ուրեմն մարզի քննչականի պետն ու դատախազը պետք է ազատվեն իրենց զբաղեցրած պաշտոններից:

Թերևս վատ չի մտածված՝ ցույց տալու համար, որ հետևողական են ու գործ են անում, եթե չլիներ մեկ ԲԱՅՑ…

Փետրվարին կատարված սպանության նախաքննությունը չի իրականացվել Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային վարչությունում, հետևաբար՝ հսկող դատախազն Արմավիրի դատախազը չի եղել, ուրեմն ինչո՞ւ են աշխատանքից ազատվել մարզային վարչության պետն ու դատախազը… Ի՞նչ կապ են ունեցել այդ երկու անձինք այդ սպանության նախաքննության ու նրա նկատմամբ հսկողության հետ… Ոչ մի…

Փաստացի Վահան Սարգսյանն ու Հրաչյա Ղազարյանը դարձել են գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի և Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի պոպուլիստական որոշումների զոհը, որովհետև երբ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի՝ խնդրահարույց լինելու վերաբերյալ պատասխան են տալիս ոչ թե վերաբերելի անձինք, այլ դրա հետ կապ չունեցողները, պարզ է դառնում, որ իրավապահ համակարգն աշխատում է Նիկոլ Փաշինյանի սցենարով ու աշխատաոճով՝ պոպուլիզմ, պոպուլիզմ, ու էլի պոպուլիզմ:

Երկու գերատեսչություններում էլ չեն հասկանում՝ ինչի՞ հետ էին կապված այդ սինխրոն ազատումները, անգամ շշնջում են՝ «շեֆի նման գցող են»: Մնում է հասկանալ՝ Աննա Վարդապետյա՞նն է այդ գաղափարի հեղինակը, թե՞ Արթուր Պողոսյանը, որովհետև ակնհայտ է, որ որոշումները համաձայնեցված են կայացվել:

Պոպուլիզմի արքաները, կամ՝ ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին Արմավիրի դատախազն ու քննչականի պետը

Արթուր Պողոսյանի ու Աննա Վարդապետյանի մոտ, իհարկե, շատ լավ է ստացվում անհիմն մեղադրանքները Հանրայինի եթերում «հիմնավորելը», այնքան լավ, որ դրանք 1-2 օր էլ չեն ապրում, խայտառակվում են, ինչպես Բագրատ սրբազանին ու 17 արդարներին վերաբերող մեղադրանքների, թքած-կպցրած գաղտնալսումների դեպքում, իսկ Փարաքարի սպանության գործով ՔԿ նախագահի պնդումները մի քանի ժամ անց արդեն հերքվեցին Նարեկ Օհանյանի պաշտպանի կողմից՝ ջրելով բաղձալի վենդետայի վարկածը:

Գո՛րծ արեք, տիկնայք և պարոնայք, այլ ոչ թե գործ անելու իմիտացիա, իսկ Արթուր Պողոսյանին մենք էլ հարցեր ունենք, որոնք, վստահաբար, պակաս հետաքրքիր չեն լինի, քան Պետրոս Ղազարյանի տված հարցերը. մնում է վերջինս ցանկություն հայտնի իսկապես խոսել, այլ ոչ թե անգիր ասել այն, ինչ իրենից պահանջվում է:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test