Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Նույնն է, որ զարմանաս ձմռանը ձյուն գալու վրա hraparak.am hraparak.am

time
Նույնն է, որ զարմանաս ձմռանը ձյուն գալու վրա

Մի ժամանակ անընդհատ զարմանում էի «մեծարգո վարչապետի» խոսքերի ու արարքների վրա, բայց հետո հասկացա, որ դա նույնն է, որ զարմանաս ձմռանը ձյուն գալու վրա: Որպես երկրի վարչապետ Նիկոլը հայտնվել է ասպարեզում, որպեսզի Հայաստանը թշնամացնի Ռուսաստանի հետ: Այն երկրի, որ մի ժամանակ մեր անվտանգությունն ապահովողն էր ու ռազմավարական գործընկերը: Նիկոլի առջև խնդիր էր դրվել ոչ միայն ռուսներին հեռացնել Հարավային Կովկասից, այլև թշնամուն հանձնել Արցախն ու դրանով փակել Ղարաբաղյան խնդիրը: Իսկ քանի որ Հայաստանի անվտանգության երաշխավորը հեռացվելու էր այստեղից, ապա դրանով էլ զրոյացվելու էր ՀՀ ինքնիշխանությունը` հօգուտ մեր թշնամիների՝ Թուրքիայի և նրա կրտսեր եղբայր Ադրբեջանի: Եվ այդ ամենը տեղի էր ունենալու «պատմական կարծրատիպերից» հրաժարվելու հիման վրա:

Այնպես որ ինչպիսի արհավիրք էլ շարունակի գալ մեր գլխին՝ դա մեր ընտրության արդյունքն է՝ կատարված 2018-ի գարնանը: Ի դեպ, մենք միակը չենք` որպես նման սխալ ընտրություն կատարող. մեզնից առաջ և հետո եղել է անապատի խորքերից ջուր քամող և զարգացող Լիբիան: Մեր հայրենակիցների երկրորդ հայրենիք Սիրիան: Եգիպտոսը, որ ռազմական հեղաշրջման շնորհիվ կարողացավ արագ ազատվել գունավոր հեղափոխության պատուհասից: Հիշենք Վրաստանն ու Ուկրաինան: Վերջերս էլ Մոլդովան է փորձում ներառվել չկայացած պետությունների (անգլ. failed state) շարքում: Հինգ տարի առաջ փորձ կատարվեց դրանում ներառել նաև Բելառուսը, սակայն Լուկաշենկոն «ավտոմատը ձեռքին» խոչընդոտեց դրան:

Այս շարքը վկայում է, որ քանի դեռ ՀՀ վարչապետը Փաշինյան Նիկոլն է, մենք պետք է շարունակենք այն ընթացքը, որ ընտրել ենք 2018-ին: Այսինքն, ինքնիշխանության ամրացման կարգախոսով վերացնելու ենք ինքնիշխանությունը՝ վերածվելով կա՛մ թուրքական վիլայեթի և կա՛մ «արևմտյան ադրբեջանի»: Իսկ «ժողովրդավարության բաստիոնի» հիմնադիրն էլ մասնակցելու է այս կամ այն գագաթնաժողովին՝ քարոզելով գառների խաղաղությունը գայլերի հետ: Ու հետո էլ բողոքի, թե երբեմնի կիրթ ու կառուցողայկան գործընկերոջ խոսույթը չի համապատասխանում թղթերի վրա արձանագրված իրողություններին:

Հասանք վերջապես այն հարցին, հանուն ինչի գրում եմ այս ամենը` իմփիչմենթին: Ասում են, որ խորհրդարանական ընդդիմության կողմից որպես վարչապետի թեկնածու առաջ քաշված Դավիթ Համբարձումյանը՝ Մասիսի համայնքապետը, հանդիպել է նախկին ՔՊ-ական Աղազարյան Հովիկին, որպեսզի վերջինս քարը փեշից թափի ու միանա ընդդիմության ներկայացրած ձևաչափին: Նա էլ չի համաձայնվել՝ առաջարկելով միանալ իրենց՝ Աղազարյան-Ասլանյան զույգին: Սովորական իրադրություում Աղազարյանի առաջարկը կդիտվեր անտրամաբանական: Անդամների քանակով շուրջ քսան անգամ գերազանցող ուժը պետք է միանա 2 հոգի ներառող «աբիժնիկների» խմբակին: Բայց կյանքում պատահում են իրադրություններ, երբ 2 հոգին որոշիչ գործոն է դառնում: Այս դեպքը հենց դրանցից է:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test