«Եթե պարտությունը հաղթանակ է, որովհետեւ, ըստ ձեզ, պարտության արդյունքում մենք չկորցրեցինք մեր անկախությունը, ապա ինչո՞ւ են դատվում այն զինվորականները, որոնք, ըստ այս իշխանությունների, մեղավոր են պարտության մեջ։ Եվ, օրինակ, ինչո՞ւ է ստեղծվել քննիչ հանձնաժողով, որի ոդիսականը ես չգիտեմ՝ ինչպես կավարտվի»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Զինվորականները դատվում են, ինչքանով ես կարող եմ մեկնաբանել դատավարական պրոցեսը քաղաքական դիտանկյունից, որովհետեւ ձեր մեկնաբանությունն ընդհանրապես իրականության հետ կապ չունի։ Եթե ձեր մեկնաբանությունն իրականության հետ կապն ունենար, որեւէ մեկը չէր դատվի։ Զինվորականները դատվում են այդ թվում՝ այն պատճառով,որ ընդդիմության ներկայացուցիչները, այդ թվում՝ ձեր գործընկերները, զանգում էին սահմանին կանգնած զինվորականներին, ասում էին՝ ըտեղ ի՞նչ եք անում, եկեք Երեւան, գործ կա անելու»։
Մանրամասները՝ տեսանյութում
«Մի հատ էլ ասում են՝ ես եկա պատերազմ սկսեցի, պատերազմ հրահրեցի, պատերազմ հայտարարեցի, փաստորեն 2018 թվի դրությամբ խաղաղություն է եղե՞լ»,- հավելեց Փաշինյանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test