«Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը, դիտելով ՄԱԿ-ում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը, նկատել է՝ այն ցույց տվեց, որ օգոստոսյան համաձայնությունները մեծ հաշվով այնքան էլ Ալիևի սրտով չեն, այսինքն՝ ստիպված է գնացել դրան. «Հանգամանքները ստիպել են ընտրություն կատարել վատի ու վատագույնի միջև»:
Ըստ նրա՝ Ադրբեջանը մասնակից է Հայաստանի դեմ տարվող հիբրիդային պատերազմին:
«Նա ուզում է ՀՀ-ի ներսում կասկածանք սերմանել օգոստոսի 8-ի համաձայնությունների ֆունկցիոնալության նկատմամբ, գործը հասցնել նրան, որ Հայաստանը ի վիճակի չլինի կատարել համաձայնությունները, դաշտ բացվի վերաբանակցման առանց ՀՀ-ի․ այս ամենը տեղավորվում է ռուսական քաղաքականության շրջանակներում»,- ասում է նա:
Մեհրաբյանի խոսքով՝ 2026-ի խորհրդարանական ընտրություններում վճռվելու է ՀՀ-ի լինել-չլինելու հարցը. «Ռուսական պրոքսիների գործունեությունը պիտի կասեցվի ՀՀ-ում: Ժանտախտը պետք է մաքրվի, տարբեր դեգեներատ խմբերը, որոնց միավորում է մի բան՝ սերը ֆաշիստական Ռուսաստանի նկատմամբ»:
Միաժամանակ զրուցակիցը նկատում է՝ ՄԻԴ-ը ՀՀ-ին մի մեծ նվեր է արել «Մարտի 1»-ի գործով. «ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը պետք է փակվեն: Մարտի 1-ին առանցքային դերակատարություն ունեցած կուսակցությունները պետք է ցմահ զրկվեն քաղաքական գործունեություն ծավալելու հնարավորությունից: Մարտի 1-ի դեպքով խայտառակ փաստեր կան, հաստագլուխների ցուցակ, թե ով կոնկրետ քանի համազգեստ է ստացել մարդկանց ճնշելու համար, Աղվան Հովսեփյանի պաչած տեղերը կարող է մինչև հիմա մաքրված չեն»:
Մեհրաբյանը ընգծում է՝ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է ասում, որ գործը բացահայտված է, սակայն մեղավորները մինչև հիմա պատժված չեն. «Ինչու տեղի ունեցավ մարտի 1-ը, որովհետև պետությունը զավթված էր կազմակերպված քրեական խմբավորման կողմից և վերածված էր հանցագործությունների գործիքի, ՀՀ-ում հաստատված էր կրիմինալ դիկտատուրա»:
Ինչ վերաբերում է ընդդիմության կողմից հերթական անգամ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց ձեռնարկելուն, Մեհրաբյանն ասում է. «Իմպիչմենտը ընդդիմության համար պարապությունից թզբեհ քաշելու պես մի բան է դարձել»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test