Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքվում գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությունն առանց իր ներկայության դարձել է իրականություն armlur.am armlur.am

time
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքվում գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությունն առանց իր ներկայության դարձել է իրականություն

Մատենադարանում այսօր տեղի ունեցավ Կշիշտոֆ Ստոպկայի և Անջեյ Զեմբայի «Հայերը Լեհաստանում» մենագրության շնորհանդեսը, որը հրատարակության է պատրաստվել «ԱՆԻՎ» հայագիտական հետազոտությունների զարգացման և աջակցության հիմնադրամի և Ռուբեն Վարդանյանի հիմնադրամի կողմից:

Գիրքը մենագրության ռուսերեն թարգմանությունն է։ Աշխատության հեղինակները մի շարք հայտնի գիտնականներ են, որոնք ներկա էին շնորհանդեսին։

Գրքում դիտարկվում է հայերի ներկայությունը Լեհաստանում պատմական տարբեր ժամանակաշրջաններում՝ միջնադարյան թագավորությունից մինչև մեր օրերը։ Ուսումնասիրության տարածքային ընդգրկումը շատ ավելի լայն է, քան ժամանակակից Լեհաստանի սահմանները։

ArmLur.am-ի հետ զրույցում Կշիշտոֆ Ստոպկայը խոսեց գրքի ուղերձի և հայերի համար կարևորության մասին։

«Հայերը Լեհաստանում» մենագրությամբ սկիզբ է դրվում «Սփյուռք» հրատարակչական շարքին, որը կներառի գրքեր՝ նվիրված տարբեր քաղաքներում, շրջաններում և երկրներում գործող հայ համայնքներին։

ArmLur.am-ի հետ զրույցում «ԱՆԻՎ» հայագիտական հետազոտությունների հիմնադրամի նախագահ Արմեն Խեչոյանը հիշում էր Ռուբեն Վարդանյանի հետ հանդիպումները և գրքի մասին ջերմ զրույցները։

Հարկ է նշել, նախատեսվում է, որ կես տարուց գիրքը կունենա նաև հայերեն թարգմանություն։

Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test