ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ հայ-ադրբեջանական եւ հայ-ամերիկյան բանակցություններում, որոնք հաջորդել են օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերին, հավանաբար խնդրահարույց հարցեր են առաջացել։ Համենայնդեպս, նա դրանով է պայմանավորում ՄԱԿ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները եւ ԵԽԽՎ պատգամավորին նախատելը՝ «Զանգեզուրի միջանցք» արտահայտության համար։ Նա կարծում է, որ իշխանությունն անընդհատ փորձում է քողարկել միջանցքի գոյությունը։
«Որեւէ պայմաններում Նիկոլ Փաշինյանը սրա մասին չէր խոսում, չէր խոսում՝ ցույց տալով, որ բանակցություններում կան խնդիրներ»,- ասաց նա՝ հավելելով, որ ՀՀ իշխանությունը փորձում է հասարակությանը համոզել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը փաստ է։ Բայց եթե խաղաղությունը փաստ է, ընդդիմադիր պատգամավորը տարակուսում է՝ ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահն օգտագործում բառապաշար, որը 1-2 -3 տարի առաջ էլ էր օգտագործում։
Տիգրան Աբրահամյանն ամենը պայմանավորում է նրանով, որ հայ հասարակությանն ամբողջությամբ չեն ներկայացվել հայ-ադրբեջանական պայմանավորվածությունները։ Ենթադրում է, որ կան գաղտնի պայմանավորվածություններ։
Բացի Ալիեւի փառասիրությունից, Տիգրան Աբրահամյանին մտահոգում է, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման փաստաթղթում հայաստանյան կողմը հստակ չպաշտպանեց իր շահերը՝ ոչ ճանապարհների, ոչ էլ գերիների վերադարձի առումով, մինչդեռ Ադրբեջանը ստացավ առավելագույնը։
«Ադրբեջանն ինչ կարողանալու է՝ քամելու է, պոկելու է Հայաստանից, մինչեւ այն պահը, որ ՀՀ-ն՝ իր ինքնիշխանության առումով, կգտնվի թուրք-ադրբեջանական տիրապետության տակ»,- ասաց Տիգրան Աբրահամյանը՝ հավելելով, որ խաղաղության փչված փուչիկը պայթելու է ու դա ՀՀ իշխանությանը մտահոգում է, քանի որ ընտրություններից առաջ հանրությանը իրական խաղաղություն չի կարողանալու ներկայացնել, այլ թուղթ, որի վրա գրված կլինի խաղաղություն։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test