Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Եթե մտածում եք՝ քաղցկեղի բուժումն անվճար է, սխալվում եք»․ Ագնեսա Խամոյան mamul.am mamul.am

time
 «Եթե մտածում եք՝ քաղցկեղի բուժումն անվճար է, սխալվում եք»․ Ագնեսա Խամոյան

«2024 թվականին 50 հազար քաղաքացու մոտ արձանագրվել է քաղցկեղ հիվանդություն»,- ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ նշելով, որ սխալ է տպավորությունը, թե ՀՀ-ում չարորակ նորագոյացություններով հիվանդների բուժումը անվճար է։ Նա ներկայացրեց Առողջապահայության նախարարությանն ուղղված հարցման պատասխանը։ Պատգամավորը նախարարությունից հետաքրքրվել է, թե որքա՞ն գումար է տրամադրվում մեկ քաղաքացուն քաղցկեղի՝ պետպատվերով բուժման համար։ Նախարարությունից պատասխանել են․ «Փոխհատուցվում են չարորակ նորագոյացություններով հիվանդների քմիաթերապևտիկ բուժման ամբողջ ծավալը՝ բացառությամբ քմիաթերապևտիկ դեղերի։ Խնդրում եմ բացատրեք, թե ո՞նց է հնարավոր բուժել քաղցկեղը առանց քիմիապրեպարատի, որոնք բավականին թանկ են»,- ասաց Խամոյանը՝ հավելելով, որ պետությունը տարեկան չնչին գումար է հատկացնում քաղցկեղով բուժման համար։ «Շատ պրեպարատներ գրանցավծ չեն ՀՀ-ում, օրինակ ոսկրածուծի փոխպատվաստման մի պրեպարատ կա, որը գրանված չէ ՀՀ-ում, բայց կարող եք գտնել ՀՀ տարատեսակ նկուղներում։ Սա խնդի՞ր է, թե՝ ոչ»,- ասաց Խամոյանը։ Պատգամավորը հավելեց․ «Մարդը, որը չունի գումար, դատապարտված է մահվան, հիվանդանալու և հիվանդանոց ընկնելու իրավունք չունի»։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test