Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Շատ էլ, որ ես չեմ գնացել բարձրագույն կրթական հաստատություն, բայց ես անընդհատ սովորել եմ, իսկ ո՞վ ասաց, որ բոլորը պետք է ունենան բարձրագույն կրթություն»․ ՔՊ թեկնածու aravot.am aravot.am

time
«Շատ էլ, որ ես չեմ գնացել բարձրագույն կրթական հաստատություն, բայց ես անընդհատ սովորել եմ, իսկ ո՞վ ասաց, որ բոլորը պետք է ունենան բարձրագույն կրթություն»․ ՔՊ թեկնածու

ԱԺ նստաշրջանում քննարկվում է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի հարցը։ ՔՊ-ն հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Հռիփսիմե Հունանյանի թեկնածությունը։

Իր ելույթում Հռիփսիմե Հունանյանն անդրադարձավ այն մեղադրանքներին, որ չունի համապատասխան կրթություն՝ այս պաշտոնում առաջադրվելու համար․ նա մասնագիտությամբ բուժքույր է։ Այս հարցադրումն այսօր բարձրաձայնեց նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։

«Տիկին, Կյուրեղյան, դուք՝ որպես մանկավարժ, կասկածի տակ եք դնում միջին մասնագիտական կրթությունը, որին տիրապետում է 16 500 բուժքույր ՀՀ-ում։ Առանց այդ օղակի առողջապահությունն ուղղակի կաթվածահար կլինի։ Իսկ ո՞վ ասաց, որ բոլորը պետք է ունենան բարձրագույն կրթություն։ Մենք մի կողմից ուզում ենք միջին մասնագիտական կրթությունն արդիականացնել, որ ավելի շատ մարդիկ ունենան միջին մասնագիտական կրթություն, մյուս կողմից ասում ենք, որ բոլորը պետք է ունենան բարձրագույն կրթություն, այդպես ո՞նց է լինում։ Ես հիմա ձեզ կհիշեցնեմ բարձրագույն կրթություն ունեցած, 10 էջանոց կենսագրություն ունեցող մարդու՝ Արա Մինասյանի կենսագրությունը։ Նա երեւի 30 տարի եղել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ տնօրենը, եւ երբ ես 2018 թվականին մտել եմ այդ հիվանդանոց, ինչի՞ եմ ականատես եղել, որ այդ հիմնարկը կարելի է կոչել ամեն ինչ, բացի հիվանդանոցից»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Հռիփսիմե Հունանյանը հավելեց․ «Շատ էլ, որ ես չեմ գնացել բարձրագույն կրթական հաստատություն, բայց ես անընդհատ սովորել եմ։ Հոգատարություն է թաքնված այս փոքրիկ կենսագրության հետեւում, սեր է թաքնված, հարգանք է թաքնված»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test