Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Մենք իրենց պատասխանել ենք, որ չենք ստորագրելու․ չենք գտնում, որ իրենց առաջարկած ճանապարհը ճիշտ է hraparak.am hraparak.am

time
Մենք իրենց պատասխանել ենք, որ չենք ստորագրելու․ չենք գտնում, որ իրենց առաջարկած ճանապարհը ճիշտ է

Այսօր գրել ենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած իմպիչմենտի գործընթացը գլուխ չի գալիս, «Հայաստան» դաշինքը թեպետ համաձայնել է միանալ, սակայն Հովիկ Աղազարյանին եւ Հակոբ Ասլանյանին առայժմ չի հաջողվում համոզել, որպեսզի ունենա պահանջվող 36 ստորագրությունը նախաձեռնությունը շրջանառության մեջ դնելու համար: Գրել էինք նաեւ, որ երկու օր առաջ ՊՈՒ վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանն է հանդիպել Աղազարյանի հետ, բայց հանդիպումն էլ մինչ այս պահն իրավիճակը չի փոխել: Զրուցեցինք Աղազարյանի հետ:

-Պարոն Աղազարյան, Դուք միանու՞մ եք ՊՈՒ-ի իմպիչմենտի գործընթացին, ստորագրելու՞ եք նախագծի տակ:

-Մենք՝ ես եւ պարոն Ասլանյանն, ինչպես գիտեք ավելի վաղ նախաձեռնել էինք իմպիչմենտի գործընթաց, ունենք վարչապետի մեր թեկնածուն՝ ի դեմս Էդմոն Մարուքյանի: Մենք գտնում ենք, որ մեր թեկնածուն ավելի ընդունելի է այս խնդիրները լուծելու , իմպիչմենտը իրագործելու համար, քան մեկ այլ թեկնածու: Եթե «Պատիվ ունեմ» դաշինքը նպատակ ունի Նիկոլին հեռացնել իշխանությունից, որովհետեւ գտնում է, որ նրա կողմից վարվող քաղաքականությունը շատ վատ հետեւանքներ է ունենում եւ կունենա մեր պետականության վրա, ուրեմն խնդիրը պետք է ձեւակերպի այդպես, եթե ՊՈՒ-ն ուզում է իշխանություն վերցնել, դրա մասին էլ պետք է հստակ ասի: Երկրորդ դեպքում մենք իրենց կողքին չենք կանգնելու, որովհետեւ մենք հայտարարել ենք, որ չենք համագործակցի Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան առանցքի շուրջ եւ այլն: Հիմա մյուս դեպքը քննարկենք, որ ՊՈՒ-ն գտնում է, որ Նիկոլ Փաշինյանի մեկ օր ավել իշխանությունը գոյաբանական խնդիրներ է առաջացնում, կործանարար հետեւանքներ կունենա պետականության համար, ես եւ Պարոն Ասլանյանը նույնպես այդ տեսակետին ենք: Հուսով եմ՝ «Հայաստան» դաշինքը, խորհրդարանից դուրս այլ ուժեր եւս այդ տեսակետին են: Հիմա մենք ո՞նց անենք, որ փարատվի Սերժ Սարգսյանի ղեկավարած թիմի մոտ, որ Աղազարյան Հովիկը եւ Ասլանյան Հակոբը Նիկոլ Փաշինյանի պրոյեկտը չեն, մյուս կողմից՝ ոնց համոզված լինենք, որ Սերժ Սարգսյանի թիմը չի գա իշխանության եւ բերի այն հին ու բարի ժամանակները եւ ընտրություններում համատարած զեղծարարություններով չի ձեւավորի իշխանություն: Մենք մեր տեսակետն ունենք, իրենք իրենց տեսակետը: Կհարցնեք՝ լուծում կա՞, իհարկե՝ կա: Գտնել բանաձեւ, որ բոլոր քաղաքական ուժերը՝ այսպես կոչված ընդդիմադիրները եւ մեր երկուսի համեստ անձը գտնեն բանաձեը, որը կբերի վարչապետի հեռացման, ժամանակավոր, հավասարակշռված կառավարության ստեղծման, հետո բոլորը թող գնան ընտրությունների եւ լուծել իրենց առջեւ դրված խնդիրները: Այդ բանաձեւը գտնելու համար մենք պատրաստակամ ենք մասնակցել քննարկումներին, ընդ որում՝ եռակողմ, ինչու ոչ նաեւ քառակողմ քննարկումներին, չորրորդ կողմն էլ ոչ խորհրդարանական հավաքական ընդդիմադիր ուժերից կլինի: Իհարկե, մեր նպատակը հետեւյալն է՝ եթե վարչապետը կլինի Էդմոն Մարուքյանը, ապա այս ուժերը պետք է հավասարապես ներկայացված լինեն կառավարության մեջ մինչեւ փոխնախարարների մակարդակ:

-Ես ճի՞շտ եմ հասկանում, որ որեւէ այլ թեկնածուի շուրջ չեք պատրաստվում բանակցել:

-Չէ, կբանակցենք, բայց իշխանությունը պետք է հավասարապես բաժանել չորս մասի, որպեսզի որեւէ մեկը չկարողանա քաղաքական վերմակը իր վրա քաշել:

-Չե՞ք կարծում, որ իմպիչմենտից առաջ պաշտոնների մասին խոսելը կվնասի գործընթացին, բացի այդ՝ անգամ իմպիչմենտից հետո եթե ուզեն ձեզ քցել, կքցեն:

-Ոչ, համաձայն չեմ, քցել էլ չեն կարող, որովհետեւ ամբողջ ՔՊ մասնակցության իմպիչմենտը տեղի չի ունենա, իսկ եթե փորձեն քցել էլ, հաջորդ օրը մենք իրենց կքցենք ու կսատկացնենք, հաջորդ օրն իսկ կնախաձեռնենք իմպիչմենտի գործընթաց: ՔՊ-ականները հենց այնպես չեն համաձայնի իմպիչմենտին միանալ միայն նրա համար, որ Սերժ Սարգսյանը գա իշխանության, իրենք կարող են միանալ՝ հայտարարելով, որ ունենք մտահոգություններ պետականության հետ կապված, միանում են նախաձեռնությանը, Նիկոլ Փաշինյանին ուղարկում վեցամսյա հանգստի, հետո թող իր ծրագրով գա, ընտրվի ու շարունակի երկիրը կործանել:

-Եկեք հստակեցնենք՝ «Պատիվ ունեմ»-ը ձեզ առաջարկել է ստորագրել ձեւաթղթի տակ, դուք մերժել եք ու ներկայացրել ձեր տարբերակը, համաձայնե՞լ են, ի՞նչ են պատասխանել:

-Մենք իրենց պատասխանել ենք, որ չենք ստորագրելու, որովհետեւ չենք գտնում, որ իրենց առաջարկած ճանապարհը ճիշտ է, իսկ մեր առաջարկներին դեռ պատասխան չենք ստացել:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test