Բաքվում կայացել է Ռուբեն Վարդանյանի հերթական «դատական» նիստը. լուսանկարներ
sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Բաքվում կայացել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հերթական «դատական» նիստը։
Ինչպես գրում են ադրբեջանականլրատվամիջոցները, փաստաբան Աբրահամ Բերմանը նիստի արձանագրության հետ կապված տեղեկատվություն է խնդրել դատարանից:
Պաշտպանությանն ավելի վաղ ներկայացվել են իրենց միջնորդությունների վերաբերյալ որոշ վճիռների քաղվածքներ, և այժմ փաստաբանն ու պաշտպանյալը ցանկացել են ծանոթանալ մնացած հատվածին:Դատավորն ի պատասխան առաջարկել է նշել, թե որ որոշումների պատճեններն են ցանկանում ստանալ։ Այնուհետև ելույթ են ունեցել «տուժածները»։
Հաջորդ նիստը նշանակվել է հոկտեմբերի 7-ին:
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք: