Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«ԳԱԱ-ն մեր երկրի համար շատ կարևոր գիտական կենտրոն է, որպես գիտության կաճառ՝ պետք է պահպանվի». Ռուբեն Սաֆրաստյան 168.am 168.am

time
«ԳԱԱ-ն մեր երկրի համար շատ կարևոր գիտական կենտրոն է, որպես գիտության կաճառ՝ պետք է պահպանվի». Ռուբեն Սաֆրաստյան

Դեռևս 2022 թվականին իշխանությունները հայտարարեցին բուհերի օպտիմալացման գործընթաց սկսելու մասին։ Այս համատեքստում խոսվում էր նաև Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակի մասին, որի տնօրինության տակ գտնվող տարբեր գիտական ինստիտուտներ պետք է միավորվեին բուհերի հետ։

Ըստ այդմ, նախատեսվում էր, որ Հայաստանում կլինեն բուհական կրթության 5 ուղղություններ: Այս ուղղություններից մեկի՝ «Դասական» ուղղության մեջ կմիավորվեն Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը, Երևանի պետական համալսարանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը, ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը, ՀՀ պետական կառավարման ակադեմիան։

Սեպտեմբերի 11-ին խորհրդարանն ընդունեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքների փաթեթը, որով գիտական ինստիտուտներն այլևս ԳԱԱ կազմում չեն լինելու, իսկ Ակադեմիային էլ տրվելու է խորհրդատվական մարմնի կարգավիճակ։

Նախագիծը խորհրդարան էր ներկայացրել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Թե ԳԱԱ ինստիտուտները ո՞ր բուհերի հետ կմիավորվեն՝ այս պահին հստակ որևէ բան չկա։

ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը ծանոթ չէ օրենքին, քննարկումներին էլ չի հետևել։

«Կարծում եմ՝ ԳԱԱ-ն մեր երկրի համար շատ կարևոր գիտական կենտրոն է և Ակադեմիան կարելի է բարենորոգել, կատարելագործել, բայց ԳԱԱ-ն որպես գիտության կաճառ՝ պետք է պահպանվի»,- 168.am հետ զրույցում նշեց Ռուբեն Սաֆրաստյանը։

Նա նշեց, որ Ակադեմիայի հետ կապված որևէ քննարկման չի մասնակցել, ծանոթ չի եղել։

«Մի քանի տարի առաջ Վրաստանում գնացին այդ քայլին, և որքանով ես զրուցել եմ իմ վրացի գործընկերների հետ, նրանք չեն տեսնում որևէ դրական փոփոխություն։ Հակառակը՝ գիտական հետազոտությունների մակարդակը կարծես թե ակադեմիական շրջանում չի բարձրացել։ Բայց ամեն դեպքում, չեմ կարծում, որ Վրաստանում սա հաջողված փորձ է»,- ընդգծեց Ռուբեն Սաֆրաստյանը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test