Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Քոչարյանի «հաղթանակը» ապահովել են ՌԴ-ից եկած գողերը. բա Չոռնի Գագոն ու Թոխմախի Մհերը ո՞նց դարձան թաղապետ armtimes.com armtimes.com

time
Քոչարյանի «հաղթանակը» ապահովել են ՌԴ-ից եկած գողերը. բա Չոռնի Գագոն ու Թոխմախի Մհերը ո՞նց դարձան թաղապետ

«Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանի կարծիքով՝ ՄԱԿ-ում Հայաստանին հաջողվեց Ալիևի լարած ծուղակից դուրս գալ:

«Նա ուզում էր մեզ ներքաշել մի գործընթացի մեջ, որում օգոստոսի 8-ին ստորագրված համաձայնությունների համար, ըստ էության, կարող էին նպաստավոր ելքեր չլինեին»,- ասում է նա:

Ըստ Բաբաջանյանի՝ ԱՄՆ Պետքարտուղարությունը հստակ պարզաբանում է պահանջել Ալիևից՝ հասկանալու, թե ինչու է փորձ արվում ձեռք բերված պայմանավորվածությունները այս ընթացքով տանել. «ԱՄՆ գործընկերները պետք է Ադրբեջանից հաշիվ պահանջեն, թե էս ինչ է տեղի ունենում»:

Վերջինս կարծիք է հայտնում, որ Հայաստանի ներքին կյանքը ցնցելու համար անսպառ սնունդ է ապահովում Ալիևը. «Ալիևը ուզում է ՀՀ ներքին ուժերի միջոցով ազդեցություն ունենալ մեր երկրում սպասվող առաջիկա քաղաքական գործընթացների վրա: Նրա համար գլխավոր խնդիր է մնում Հայաստանի ժողովրդավարությունը»:

Բաբաջանյանը Հայաստանի և Թուրքիայի երկխոսությունը դրական է գնահատում և համոզմունք հայտնում, որ Թուրքիան պետք է կարևոր դերակատարություն ունենա Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում:

Ինչ վերաբերում է իշխանության ընդդիմախոսների այն պնդումներին, թե Թուրքիայի հետ սահմանը բացվելու դեպքում Թուրքիան Հայաստանին «կկլանի», նա ասում է. «Թուրքիան պետք է դառնա մեր ճանապարհը դեպի աշխարհ: Եթե նրան պետք լիներ ՀՀ-ի տնտեսությունը կլանել, ոչինչ չէր խանգարում, որ սահմանը բացեր ու աներ: Նման նպատակ չկա»:

Խոսելով ներքաղաքական հարցերի մասին՝ «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահը դժգոհություն է հայտնում դատական համակարգից՝ որպես թարմ օրինակ բերելով Մերձավան համայնքի ողբերգական դեպքերը: Վերջինս ընդգծում է՝ անձնական վրեժխնդրությունն առաջ է գալիս դատական համակարգի նկատմամբ անվստահությունից:

«Մերձավանում ամբողջը քրեական պատմություններ են և քրեական ենթամշակույթի երևույթներ, որ հանգեցրել են սրան»,- ասում է նա, ապա զուգահեռներ տանում. «Ռոբերտ Քոչարյանի «հաղթանակը» նախագահի պաշտոնում ապահովել են ՌԴ-ից բերված քրեական հեղինակությունները, գողերը, որոնք հետո նշանակվեցին թաղապետ: Բա ձեզ թվում է՝ Չոռնի Գագոն ու Թոխմախի Մհերը ոնց են նշանակվել թաղապետներ»:

Բաբաջանյանը միաժամանակ հիշեցնում է. «Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը սեպտեմբերի 18-ին կարևորագույն որոշում է արձակել ՀՀ-ի վերաբերյալ: Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ամբողջ դատախազական և դատական համակարգերը, կոալիցիոն քաղաքական ուժերը՝ ՕԵԿ, «Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան», «Դաշնակցություն», գնդակահարել են ցուցարարներին, որպեսզի սահմանադրական կարգը տապալվի, և պետությունը զավթեն: Հիմա ինչ-որ «Սրբազան պայքար»-ի մասնակիցների մասին անհերքելի ապացույցներ են դրված, որ հեղաշրջման փորձ են արել, ինչ-որ մարդիկ քամահրանքով և ծաղրանքով են խոսում մեղադրանքի մասին»:

Ըստ զրուցակցի՝ նման դատական համակարգը ամենամեծ թշնամին է երկրի ու ժողովրդի և այն ակնկալիքների, որ 2018 թվականի հեղափոխության հիմքում էին դրված:

«Մարտի 1-ին ուղիղ դերակատարություն ունեցած դատավորները ոչ միայն մնացել են համակարգում, այլև առաջխաղացում են ունեցել: Արմեն Գևորգյանը, հրահանգ ստացած Ռոբերտ Քոչարյանից, զանգով ասում էր, թե ում ինչքան պետք է նստեցնեն»,- ասում է նա և պնդում, որ դատական համակարգը պետք է վեթինգի ենթարկվի:

Վերջինս նաև կարծիք է հայտնում, որ 2018 թվականի անարյուն հեղափոխությունը ռուսները չեն ներել և ուզում են, որ ՀՀ-ում արյուն հեղվի, որ ասեն՝ նման գործընթացները հանգեցնում են արյան:

Բաբաջանյանը չի բացառում, որ մինչև ընտրություններ սադրանքներ հրահրվեն, որոնք կհանգեցնեն արյունահեղության:

«Չպետք է թույլ տալ, որ քաղաքական զիբիլը մտնի խորհրդարան: Ժողովուրդը մանդատ է տվել և ասել՝ վերացրու սրանց: Մուրճը պետք է դառնա գործ»,- շեշտում է նա:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test