Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Հայ-ուկրաինական «վերբեռնո՞ւմ» 1in.am 1in.am

time
Հայ-ուկրաինական «վերբեռնո՞ւմ»

Սեպտեմբերի 29-ին Վարշավայում կայացել է Ուկրաինայի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպում: Այդ մասին սոցիալական X հարթակում գրառում է կատարել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիգիբան:

«Վարշավայում ես բովանդակային խոսակցություն ունեցա հայաստանցի իմ պաշտոնակից Արարատ Միրզոյանի հետ»,- Սիգիբայի գրառումը փոխանցում է ուկրաինական cenzor.net-ը: Ըստ Սիգիբայի, քննարկվել են երկկողմ օրակարգը, Հարավային Կովկասի իրավիճակը և աշխարհաքաղաքական վերջին իրադարձությունները, մտքեր են փոխանակվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի արդյունքների մասին:

Կողմերը պայմանավորվել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման շուրջ և քննարկել են, թե համատեղ «ինչ կարող են անել Եվրոպայում արդարացի և երկարատև խաղաղությունը մոտեցնելու համար»: Սիգիբան Արարատ Միրզոյանին Կիև այցի հրավեր է փոխանցել:

Անկախությունից ի վեր Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունները եղել և շարունակում են մնալ բարդ: Տասնամյակներ շարունակ Կիևը Բաքվին ոչ միայն ուղղակի ռազմական, այլև քաղաքական և քարոզչական ծանրակշիռ աջակցություն է ցուցաբերել:

Ուկրաինայի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը կարո՞ղ է հարաբերությունների «ճեղքման» սկիզբ դառնալ: Այստեղ պետք է ուշադրություն դարձնել իրողությանը, որ չնայած Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը սատարելու մասին Բաքվի հայտարարություններին, Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի ընթացքում Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ հանդիպումից ձեռնպահ է մնացել:

Իհարկե, Կիևում չեն կարող ակնկալիքներ ունենալ, որ Ռուսաստանի դեմ պատերազմում Հայաստանը կարող է որևէ աջակցություն ցուցաբերել: Դա առաջին հերթին կհակասեր Հայաստանի հանրային կարծիքին: Ի՞նչ կետից կարող են «վերբեռնվել» հայ-ուկրաինական հարաբերությունները՝ չափազանց բարդ է ասել: Այդուհանդերձ, սառնությունը հաղթահարելու անհրաժեշտություն կա:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test