Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շուրջ 6 մլրդ դրամ կհատկացվի ՀՀ-ում COP17-ին պատրաստվելու համար. ովքեր են կազմակերպելու armlur.am armlur.am

time
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շուրջ 6 մլրդ դրամ կհատկացվի ՀՀ-ում COP17-ին պատրաստվելու համար. ովքեր են կազմակերպելու

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնել էին, որ 2026 թվականի հոկտեմբերի 18-ից 30-ը Հայաստանը կընդունի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։

Նախորդ տարի հոկտեմբերի 31-ին Կոլումբիայում ընթացող ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 16-րդ համաժողովի ընթացքում Հայաստանը 65 ձայնով ընտրվել է որպես 17-րդ համաժողովի հյուրընկալ և այդ ընտրությամբ Հայաստան է բերել բազում ծախսեր։

ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի գլխավոր քարտուղար Աստրիդ Շոմեյքերի ղեկավարած պատվիրակությունը 2025 թ. մարտի 3-6-ը այցելել է Երևան, ինչի շրջանակում, ի թիվս COP17-ի նախապատրաստման այլ հարցերի, քննարկվել է նաև համաժողովի անցկացման վայրի ընտրության հետ կապված հարցը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի և «Մերիդիան Հոլդինգ» ՓԲԸ-ի միջև կնքվել է 5 մլրդ 775 մլն դրամ շուրջ 6 մլրդ դրամ արժողությամբ պայմանագիր։

Համաձայն այս պայամանագրի՝ գումարը կծախսվի «Մերիդիան» էքսպոկենտրոնում տարածքների վերանորոգման, կառուցման և բարեկարգման աշխատանքների վրա` ամբողջ տարածքը համապատասխանեցնելով վերոնշյալ միջոցառումը «Մերիդիան» էքսպոկենտրոնում բարձր մակարդակով կազմակերպելու համար։

Հիշեցնենք, որ հենց այս միջոցառման համար էլ Նիկոլ Փաշինյանի հրամանով Շրջակա միջավայրի նախկին նախարար Հակոբ Սիմիդյանն ազատվեց պաշտոնից, իսկ նրա փոխարեն նշանակվեց Համբարձում Մաթևոսյանն ում վրա դրված է համաժողովը պատշաճ իրականացնելու պարտավորությունը, իսկ Փաշինյանը պարբերաբար նրա հետ հանդիպումներ է ունենում այդ թեմայով։

Էմմա Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում․

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test