«ՄԱԿ-ում Ալիևն իր 15 րոպեանոց ելույթում Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ 11 անգամ Հայաստանը համարեց «օկուպանտ», խոսեց Հայաստանի կատարած «ռազմական հանցագործություններից», հայտարարեց, թե իրականացվել են էթնիկ զտումներ ադրբեջանական ժողովրդի հանդեպ, թե Հայաստանը ենթարկվել է կապիտուլյացիայի, խոսեց նաև «Զանգեզուրի միջանցքի» մասին` բաց հասկացնելով միջազգային հանրությանը, որ Ադրբեջանը «Զանգեզուրի միջանցք» ասելով՝ հասկանում է տարածք, որի վրա Հայաստանը չունի ինքնիշխանություն: Թե դրանից հետո երեկ Ստրասբուրգում ի՞նչ է պատմում Նիկոլը, ի՞նչ է ասում, ի՞նչ է խոսում, էական չէ. նա դա կարող էր ասել այն ժամանակ, երբ որ Ալիևից հետո ելույթ ունեցավ և ընդամենը խոսեց ինչ-ինչ տերմինոլոգիայի մասին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը:
«Նիկոլի դուխը չհերիքեց ասելու՝ ռազմական հանցագործը դուք եք, որովհետև 44-օրյա պատերազմի առաջին զոհը եղել է երեխա. վեց երեխա են դիմահար գնդակահարվել 44-օրյա պատերազմի օրերին: Նիկոլի դուխը չհերիքեց ասելու՝ ի՞նչ «Զանգեզուրի միջանցք», դա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքն է: Նիկոլի դուխը չհերիքեց խոսելու Բաքվում պահվող ռազմագերիների մասին: Նիկոլը ՄԱԿ-ի ամբիոնից ասաց՝ մի՛ փչացրեք խաղաղության բերկրանքը, թողեք ես իմ երկրին ուտացնեմ էդ ֆեյք խաղաղությունը, որ 26 թվականին գնամ ընտրության, Ալիևը չի թողնում: Ալիևն ասում է՝ ես իրերը կոչելու եմ իրենց անուններով»,- նկատեց նա:
Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ մինչ Փաշինյանը խոսում է խաղաղությունից, Բաքվում են խոշտանգվող մեր ռազմագերիները, որոնց, մասնավորապես՝ Արցախի քաղաքական էլիտայի դատավճիռները մինչև հոկտեմբերի վերջ հրապարակվելու են.
«Մենք բոլորս գիտենք, որ նրանք բոլորը դատապարտվելու են ցմահ ազատազրկման, որովհետև բոլորին մեղսագրված է առնվազն մոտ 50 քրեական հոդված՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքով, որոնցից մոտ 20-ը ենթադրում են ցմահ ազատազրկում: Այս օրերին մենք տեսնում ենք, թե ինչ ինտենսիվությամբ է նաև ադրբեջանական մեդիան օգտագործում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը սեփական երկրի դեմ, երբ պատասխանելով առաջին նախագահին, հայտարարեց, թե Ալմա Աթայից հետո մինչև 2018 թիվն ի՞նչ գործ ուներ հայ զինվոր ուրիշի տարածքում:
Նիկոլ, գնա՝ տղուդ հարցրու՝ ի՞նչ գործ ուներ էդ դեպքում քո տղան Ադրբեջանի սուվերեն տարածքում, կինդ ի՞նչ գործ ուներ բունկերում, Էրատո ջոկատը, ըստ քո տրամաբանության, ի՞նչ գործ ուներ Ադրբեջանի տարածքում: Նշանակում է՝ Ալիևը կարող է Էրատո ջոկատը համարել ահաբեկչական կառույց և պահանջել ինչ-որ մի փուլում նաև իրեն հանձնել Էրատո ջոկատի հրամանատար, գերագույն հրամանատար, գեներալիսիմուս, ադմիրալ, մարշալ Աննա Հակոբյանին, և Նիկոլ Փաշինյանը չի կարող չհանձնել, որովհետև Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, որ մենք ուրիշի տարածքում ենք եղել Ալմաթիից հետո, որ 91 թվականից հետո Արցախը եղել է Ադրբեջան, և վերջ»:
Ըստ Զոհրաբյանի՝ Փաշինյանն ունի աշխարհաքաղաքական որոշ կենտրոնների և հատկապես Թուրքիայի և Ադրբեջանի աջակցությունը.
«Երբ Նիկոլը ՄԱԿ-ի ամբիոնից ասում է, որ եթե վերընտրվի, փոխելու է Սահմանադրությունը, ո՞ւմ համար է դա ասում, կարո՞ղ է Պապուա Գվինեայի, Կամբոջայի, կամ Լաոսի ղեկավարների համար է ասում: Չէ, ինքը դա ասում է այնտեղ նստած Ալիևի համար, Թուրքիայի ղեկավարների համար՝ ասելով, որ եթե դա եք ուզում, նպաստեք իմ վերընտրությանը, որովհետև խոսել ՄԱԿ-ի ամբիոնից մի օրակարգի մասին, որը պիտի հետաքրքրի բացառապես ներհայաստանյան խաղացողներին, աբսուրդ է: Նշանակում է՝ էդ մարդը, կներեք էս բառի համար, իշմար է տալիս, որ՝ օգնեք՝ վերընտրվեմ, ձեր թուրք-ադրբեջանական ծրագիրը հասցնեմ մինչև վերջ: Սա շատ պարզ է»:
Նա նկատեց, որ չնայած Փաշինյանի հայտարարություններին, թե մարդկանց կյանքը բարելավվել է, սոցիալական վիճակն ավելի է վատանում. «Նիկոլ Փաշինյան, դու Դալայ Լաման չես. ինչքան էլ փորձես մանտրայի նման կրկնել՝ լավ եք ապրում, լավ եք ապրում, չի՛ անցնելու, որովհետև կա իրականություն, իսկ այդ իրականությունը զարհուրելի է»:
ԱՄՆ Պետդեպի նախկին աշխատակից Մայք Բենցն ուշագրավ բացահայտումներ էր արել, այսպես կոչված, քաղհասարակության ֆինանսավորումների և գործողությունների վերաբերյալ, նշելով, որ նրանք ԿՀՎ գործիքն են, և Ուկրաինայում տեղի ունեցածի վերաբերյալ խոսելիս, օրինակ՝ կրթական ոլորտի մասով նշել էր.
«Ռենդի Վայնգարտենը՝ Ուսուցիչների ամերիկյան ֆեդերացիայի ղեկավարը, որը Միացյալ Նահանգների ուսուցիչների ամենաազդեցիկ միություններից մեկն է, անընդհատ մեկնում էր Ուկրաինա՝ համագործակցելու Ուկրաինայի ուսուցիչների միությունների հետ՝ համոզվելու համար, որ երեխաներին սովորեցնում են իրենց սեփական պատմության մասին նոր դիցաբանություն, և, որ Ռուսաստանի հետ ցանկացած կապ, որևէ դրական ներգրավվածություն, ռուս և ուկրաինացի ժողովուրդների և տարբեր էթնիկ խմբերի միջև որևէ կապ մաքրվի Ուկրաինայից։ Ուկրաինական դասագրքերը և, հետևաբար, ուկրաինացի դպրոցականների մտքերը վերահսկվում են ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից»:
Թեմայի վերաբերյալ Նաիրա Զոհրաբյանը հիշեց, որ Բեռլինում իրեն նվիրել են վեցերորդ դասարանի պատմության դասագիրք, որում և՛ Գերմանիայում, և՛ Ֆրանսիայում իրենց հարյուրամյա պատերազմի մեկնությունը բացարձակապես այլ է եղել նրանից, ինչ գիտենք՝ Էլզաս-Լոթարինգիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև այդ հարյուրամյա պատմության մասին.
«Այսինքն՝ ամբողջը զտել էին և սարքել էին անդեմ մի պատմություն, որտեղ չեն եղել հերոսներ, որտեղ չի եղել արժեքային համակարգ, որտեղ չի եղել հայրենիքի համար կռիվ: Հիմա նույնն անելու են մեզ հետ: Եթե արդեն պատմության դասագրքում գրում են՝ Արցախը հանձնել է Սամվել Շահրամանյանը, ինչի՞ մասին ա խոսքը: Պարզ է, չէ՞, որ էդ պատմության դասագրքերը հետնիկոլյան ժամանակներում ես անձամբ խոստանում եմ՝ հրապարակում մի հատ մեծ խարույկ եմ վառելու, հատ-հատ դպրոցներից հավաքելու եմ և այրելու եմ, որովհետև սուտը պիտի այրել. սուտը պիտի այրվի հրապարակներում»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test