Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Քլոյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում համարում է հզոր և դիպուկ: Ըստ նրա՝ սա փաստում են նաև հասարակական լայն շերտերը, այդ թվում՝ քաղաքական գործիչները, քաղաքագետները, վերլուծաբանները:
Քլոյանը նկատում է՝ վարչապետը ասել է այն, ինչ գետնի վրա գոյություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև, թե ինչ քայլեր են արվել և պետք է արվեն:
«Վարչապետը կառուցում էր ապագան»,- ընդգծում է պատգամավորը՝ միաժամանակ նկատելով, որ Ալիևը դրա մասին չխոսեց, այսինքն՝ այն, թե ինչ է սպասվում երկու պետությունների ժողովուրդներին. «Ալիևը կրկին ներքին լսարանին ուզում էր ցույց տալ, որ ինքը հերոս է, կարողացել է ազատագրել Ղարաբաղը: Կարող է խոսել տարբեր միջանցքների մասին, բայց սա ասում է, որ հերոսի կարգավիճակում հանդես գա իր երկրում, որը մեզ չի հետաքրքրում: Ուզում եմ ընդգծել, որ նրա ելույթի ժամանակ դահլիճը գրեթե դատարկ էր, իսկ մեր վարչապետի ելույթի ժամանակ բազմաթիվ պատվիրակություններ ուշադիր լսում էին»:
Միաժամանակ ըստ նրա՝ Ալիևը ուզի, թե չուզի գնալու է խաղաղության, այլ տարբերակ չունի, քանի որ դա նրան պարտադրում է ամբողջ աշխարհը:
Քլոյանի նկատառմամբ՝ Հայաստանի նախկին երեք նախագահները խոսում են Հայաստանի Հանրապետության դեմ, նրանք ձգտում են, որ չլինեն խաղաղություն և կայունություն, որպեսզի կարողանան ժողովրդին պահել լարվածության մեջ, և ՌԴ ազդեցությունը չնվազի Հայաստանում. «Նրանք գործում են ՌԴ-ի թելադրանքով»:
Վերջինս ասում է՝ Գյումրու ներկայիս քաղաքապետը՝ Վարդանիկը, խոսում է նախկին նախագահների ցանկությունների մասին, որ Հայաստանը լինի ծայրագավառ ու կցորդ:
Քլոյանը հերքում է այն խոսակցությունները, թե իշխանությունը փորձում է մոռացության տալ Հայոց ցեղասպանության փաստը: Ըստ նրա՝ այն մեր պատմությունն է, սակայն անվերջ սգալը սխալ է. «Եթե մենք անընդհատ երազենք Արևմտյան Հայաստանի մասին, կմոռանանք ու կանտեսենք այն, ինչ այսօր ունենք: Բավ է մեր ժողովրդին ասենք՝ տառապիր, մաքառիր, երազիր, փնտրիր: Ո՛չ, մեր ժողովուրդը պետք է ապրի միջազգային տարածքում անվտանգ և բարեկեցիկ կյանքով»:
Նա բացառում է, որ իշխող ուժի անդամները կիմանան իմպիչմենտի գործընթացը, որը նախաձեռնել է «Պատիվ ունեմ» խմբակցությունը:
«Սա ոչինչ չասող գործընթաց է: Ձևական ուզում են ցույց տալ, թե կան, ինչ-որ բան են անում: Ձեր անցկացրած ընտրությունները տեսել ենք՝ ինչպես են դուրս գալիս՝ զոհերով, կաշառքով ու կեղծիքով»,- ասում է Քլոյանը՝ դիմելով նախկին իշխանության ներկայացուցիչներին:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test