Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Միքայել Սրբազանի ելույթները դասագրքային են դառնալու, սերունդները կարդալու են ու ամաչելու այս օրերի համար»․ գյումրեցի գործարար aravot.am aravot.am

time
«Միքայել Սրբազանի ելույթները դասագրքային են դառնալու, սերունդները կարդալու են ու ամաչելու այս օրերի համար»․ գյումրեցի գործարար

Դատախազը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին 2 տարի 6 ամսով ազատազրկելու միջնորդություն է ներկայացրել։

Սրբազանի գրեթե բոլոր դատավարություններին մասնակցող գյումրեցիները նշում են, որ Շիրակի թեմի առաջնորդի դեպքում իրավաբանություն չի գործում, օրենք չի գործում, չկա տրամաբանություն, նրան մեղադրելը քաղաքական պատվեր է։

«Եթե փորձեն խելացի վարվել, Միքայել Սրբազանին գոնե տնային կալանքի պիտի ենթարկեն, որպեսզի արգելեն նրա հանրային գործունեությունը, կարծիք արտահայտելու իրավունքը, ժողովրդական լեզվով ասած՝ ոչ շիշը վառվի, ոչ քյաբաբը։

Չեմ էլ բացառում, որ նրան բանտարկեն, որպեսզի առաջիկա ընտրություններում ընդդիմության առաջնորդ դառնալու թեկնածու, մարդկանց համախմբելու լիդեր հանրությունը չունենա։

Հնարավոր է նրան բանտային կալանքի տակ պահեն, և եթե կարողանան ընտրություններում վերարտադրվել, միգուցե պայմանականորեն բաց թողնեն»,- ասում է գործարար Վարդան Սրտաշյանը։

Նա մասնակցում է թեմի առաջնորդի դատավարություններին, պատմում է՝ դրանք մարդաշատ են, երբեմն դատարանի դահլիճ մտնել հնարավոր չի լինում։

«Մարդիկ հացի հերթի պես՝ դռան դիմաց կանգնած, անընդհատ փորձում են ներս մտնել։ Մարդկանց վրդովմունքը, զայրույթը միշտ լսելի է, ոստիկանները չեն կարող զսպել, շատ դեպքեր եղան, երբ մարդիկ դատարանի դահլիճում ծափահարում էին Սրբազանին ելույթից հետո, «ամո՜թ» էին բղավում։

Ոստիկանները փորձում էին ամեն կերպ զսպել, բայց չէր ստացվում։ Անգամ իրավաբանությունից չհասկացող մարդը եթե դիտի, կհասկանա, որ գործ ունենք ոչ թե իրավաբանության, ոչ թե օրենքի, այլ պատվերի հետ, ինչը շատ ցավալի է ժողովրդական բաստիոն Հայաստանում»,- ասում է մեր զրուցակիցը։

Նա նշում է, Միքայել Սրբազանի ելույթները դասագրքային են դառնալու, հետագայում սերունդները կարդալու են ու ամաչելու են այս օրերի համար։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test