Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչական դատարանի երեք դատավորի Հակակոռուպցիոն կոմիտե են կանչել և հարցաքննել․ մանրամասներ կաշառքի գործից armlur.am armlur.am

time
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչական դատարանի երեք դատավորի Հակակոռուպցիոն կոմիտե են կանչել և հարցաքննել․ մանրամասներ կաշառքի գործից

Հակակոռուպցիոն կոմիտեն կաշառքի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում կոմիտե է հրավիրել եւ հարցաքննել Վարչական դատարանի դատավորներ Արգիշտի Ղազարյանին, Մհեր Պետրոսյանին և Լուսինե Բոյաջյանին:

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 28-ին դատավորների աշխատասենյակներում եւ բնակարաններում խուզարկություններ էին իրականացվել։ Գործի շրջանակում կալանավորված է փաստաբան Արմեն Օհանյանը։

Կոմիտեն դեռեւս 1 ամիս առաջ հայտնել էր, որ դատական իշխանության ներկայացուցիչների բնակարաններում և աշխատասենյակներում խուզարկություններն իրականացվել են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։

Եվ ահա նախաքննական մարմինը ԲԴԽ-ին զգուշացրել եւ հարցաքննության է հրավիրել Հակակոռուպցիոն կոմիտե 3 դատավորների վկայի կարգավիճակով։

Թե ինչ կփոխվի առաջիկայում, կհետեւնք քննության ընթացքին։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test