Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Փաշինյանի գնահատականը 44-օրյա պատերազմին և Ալիևի հետևողական նախապատրաստությունը. ի՞նչ օպերացիայի պլաններ են փոխվել 168.am 168.am

time
Փաշինյանի գնահատականը 44-օրյա պատերազմին և Ալիևի հետևողական նախապատրաստությունը. ի՞նչ օպերացիայի պլաններ են փոխվել

Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ-ում ունեցած իր ելույթի ժամանակ հայտարարել է, թե «ինչ-որ առումով 44-օրյա պատերազմը հիբրիդային պատերազմի մաս էր, որի թիրախում Հայաստանի պետականությունն էր, Հայաստանի անկախությունը», և, որ իբր «ժողովրդավարությունն է, որ փրկել է Հայաստանի պետականությունը»:

«Պատերազմը և դրան ուղեկցող ապատեղեկատվությունն այն գործիքներն էին, որոնցից օգտվելով՝ հակաժողովրդավարական ուժերը մեզնից պահանջում էին պարզապես իշխանությունը հանձնել իրենց»,- շեշտել է նա:

Իրականում Նիկոլ Փաշինյանի այս միտքը զարմանք չի հարուցում, այն պատերազմից մոտ մեկ շաբաթ առաջ արված նրա հայտարարության համատեքստում է:

Մասնավորապես, 2020 թվականի սեպտեմբերի 21-ին ՀՀ Անկախության 29-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակում Փաշինյանը ներկայացրել էր Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050թ. ռազմավարությունը, որտեղ նշել էր՝ պետականությունն է միակ գործիքը, որ մեզ հնարավորություն է տալիս կայացնել որոշումներ մեր ճակատագրի վերաբերյալ։

44-օրյա պատերազմից 6 օր առաջ Հայաստանի վերափոխման ռազմավարությունը ներկայացնելու ընթացքում, խոսելով տեղեկատվական պաշտպանության մասին, Փաշինյանը մի ուշագրավ հայտարարություն էր արել.

«Իմիջիայլոց, կարևոր է նաև տեղեկատվական պաշտպանությունը: Այսօր մեր հանրությունը շատ խոցելի է: Օրինակ, կարող է մեկը դրսից նպատակով ասի՝ գիտեք ինչ, ծախել են Ղարաբաղը: Մեկը ինչ-որ տեղից, մի օտար երկրից, հավաստի աղբյուրից, և Հայաստանում փոթորիկներ կբարձրանան՝ ոնց, էդ ով, երբ: 21-րդ դարում տեղեկատվական անվտանգությունը չպետք է անտեսել: Եվ մենք այսօր տեսնում ենք, որ Հայաստանի նկատմամբ տարվում է տեղեկատվական պատերազմ, այդ թվում՝ Հայաստանի ներսում գտնվող՝ հիմա արդեն հայտնի որոշակի շրջանակներից»:

Իսկ Նիկոլ Փաշինյանի՝ «դավադիր ուժերի» փնտրտուքը սկսվել է անմիջապես իշխանափոխությունից հետո՝ 2019 թվականին, այն շարունակվել է պատերազմի ընթացքում և դրանից հետո:

Այն դեպքում, երբ 2018-ին պետական դավաճանություն կատարած անձը 2020-ին հայտնվել էր պատերազմի դաշտում և այնտեղ երկրորդ անգամ նույն արարքը գործել: Եվ չնայած մեր համառ հարցումներին, այդպես էլ մեզ չհաջողվեց ԱԱԾ-ից պարզել՝ ինչպե՞ս է 2018-ին պետական դավաճանության մեղադրանքի տակ եղած անձը 2020 թվականին հայտնվել պատերազմի դաշտում:Ի

կ նույն անձին վերաբերող 44-օրյային առնչվող պետական դավաճանության գործով դատավարությունը փակ է, «Դատալեքս»-ում ևս բոլոր տեղեկությունները փակ են, անգամ նրանք, որոնք բաց էին ինչ-որ ժամանակ:

Ինչ վերաբերում է անվտանգություն-ժողովրդավարություն կապին, մի առիթով 168.amգրել էր փաշինյանական հակասական հայտարարությունների մասին՝ նշելով, որ ժողովրդավարությունը չի կարող անվտանգության ապահովման գործոն լինել և ոչ էլ պատերազմի հրձիգ:

Թեպետ եղել են դեպքեր, որ ինքը՝ Փաշինյանը, կասկածի տակ է դրել իր իսկ հայտարարությունները՝ «արդյոք ժողովրդավարությունն ի վիճակի՞ է նաև ապահովել անվտանգություն, ես հույս ունեմ, որ մենք ի վիճակի կլինենք, և ինչ-որ տեղ համոզված եմ, որ ի վիճակի կլինենք այս հարցին դրական պատասխան տալ»:

Ավելին, 2022 թվականի մայիսին Միջազգային հարաբերությունների նիդեռլանդական ինստիտուտում (Քլինգենդայլ) կազմակերպված հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը պնդել էր հետևյալը.

«2020 թվականի Ղարաբաղյան պատերազմն իրականում ոչ մի կապ չունի Հայաստանի ժողովրդավարական լինելու հետ: Իմ խորը հավատը և համոզմունքն է նաև այն, որ իրականում 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմը, 44-օրյա պատերազմն, ըստ էության, մի հերթական նշանն էր այն բանի, որ մեզ սպասում են գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխություններ և աշխարհակարգի փոփոխություն է տեղի ունենալու: Իրականում պատերազմի պատճառները երկուսն էին, առաջինը՝ գլոբալ և ռեգիոնալ ուժերի հարաբերակցության փոփոխությունը, որ երկար տարիներ տեղի են ունեցել, և այս ֆոնի վրա Ադրբեջանի վարած հետևյալ բանակցային քաղաքականությունը, որ՝ տվեք մեզ այն, ինչ մենք ուզում ենք ստանալ, այլապես մենք այն կստանանք պատերազմով: Այս իմաստով ակնհայտ է և միանշանակ, որ պատերազմն այս համատեքստում անխուսափելի էր»:

Իսկ եթե ընդունենք Փաշինյանի պնդումը, որ Հայաստանի դեմ 44-օրյայից առաջ կար տեղեկատվական, հիբրիդային պատերազմ, որի մի մասն էլ 2020 թվականի պատերազմն էր, ապա որքանո՞վ է Հայաստանը, Փաշինյանի կառավարությունը դրան պատրաստ եղել, արդյո՞ք դրա համար էլ է բանակը պատասխանատու:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից մոտ 2 շաբաթ առաջ ստեղծվել էր Ադրբեջան-Թուրքիա համատեղ մեդիահարթակ, և այսօր էլ տեղեկատվական համատեղ պայքարը շարունակվում է, ու Թուրքիան աջակցում է նաև այս հարցում Ադրբեջանին, որը, ի դեպ, պարբերաբար դժգոհում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական և հիբրիդային պատերազմի առկայությունից:

Ինչևէ, Փաշինյանի՝ 44-օրյա պատերազմի որակման համատեքստում նշենք, որ դեռ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Ալիևը մի քանի գաղտնազերծում էր արել և հայտնել, որ «սառեցված հակամարտության» պայմաններում Ադրբեջանը, նախքան 2020 թվականի պատերազմը, տարբեր իրավիճակների համար սցենար և գործողությունների պլան է մշակած ունեցել, և որ, իր տեղեկացմամբ, այդ տարիներին հայկական կողմը ևս գործողությունների պլան է ունեցել՝ հնարավոր պատերազմը հաշվի առնելով:

«Այսպիսով, 2020 թվականի պատերազմի ընթացքում մեր գործողությունների հիմքը մշակվել է պատերազմից շատ ավելի վաղ: Սակայն պատերազմի ընթացքում ռազմական օպերացիաներում մենք փոփոխություններ ենք մտցրել, այդ թվում՝ հաշվի առնելով, որ հակառակորդը կարող է տեղեկություն ունենալ մեր մտադրությունների մասին:

Ի վերջո, պատերազմական գործողությունների թատերաբեմը բավականին սահմանափակ է, և ցանկացած ռազմական մասնագետ կարող էր կռահել, թե որտեղ են տեղի ունենալու հիմնական գործողությունները:

Ըստ այդմ՝ մենք, կարելի է ասել, ամենօրյա ռեժիմով մարտական պլաններում շտկումներ և փոփոխություններ ենք մտցրել:

Եվ ես ամեն օր Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության, Արտաքին հետախուզական ծառայության, Պետական սահմանապահ ծառայության, Արտաքին գործերի նախարարության ղեկավարության հետ խորհրդակցություն եմ անցկացրել: Այդ խորհրդակցությունների ժամանակ մենք նախորդ օրվա արդյունքներն ենք ամփոփել, վեր հանել թերությունները, ինչպես նաև՝ հաստատել հաջորդ օրվա պլանը: Այսինքն, շատ ակտիվ ամենօրյա աշխատանք է տարվել, և հակառակորդի համար մեր գործողություններն ու օպերացիաներն անակնկալ էին, որոնք այսօր շատ դեպքերում արդեն հայտնի են»,- «Ազգային պաշտպանություն» ամսագրին տված զրույցում մանրամասնել էր Ալիևը և հավելել, որ «Երկաթե բռունցք» անվանումը տալ պատերազմական ամբողջ գործողություններին մտահղացել է մարտական գործողությունների որոշակի փուլում:

Հիշեցնենք, որ 168.am-ը դեռ 2021 թվականին էր գրել, որ 44-օրյայի ժամանակ Ադրբեջանի համար կարևոր խնդիր է եղել հասնել Լաչին, և, որ ընթացքում Լաչինի գրավման սկզբնական պլաններն ու ուղղությունը փոխվել են: Հիշեցնենք նաև, որ Շուշին «ազատագրելու» օպերացիա սկսելու հրաման Ալիևը տվել է հոկտեմբերի կեսերին, երբ «մարտեր էին ընթանում Հադրութում և Ջաբրայիլում», և, որ Շուշիի գրավման նախօրեին Ալիևը մարտական գործողությունների պլան է մերժել:

Իսկ 5 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 30-ին, որը պատերազմի 4-րդ օրն էր, ԱԽ նիստում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը Նիկոլ Փաշինյանին առաջարկել էր օրերի ընթացքում կանգնեցնել պատերազմը: Պատերազմից 5 տարի անց էլ, ինչպես նախապես հայտարարել էր Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, պիտի ներկայացվեր զեկույցը, սակայն այն ԱԺ նախագահի ձեռքում է, և դեռ ԱԺ լիագումար նիստի օրակարգ չի մտել, երբ ԱԺ կանոնակարգ օրենքով մի քանի օր ժամանակ է մնացել՝ հոկտեմբերի 3-ը ներառյալ:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test