Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Խաղաղության համաձայնագրի ստորագրման համատեքստում սահմանադրական փոփոխությունների կարիք չկա»․ Նիկոլ Փաշինյան aravot.am aravot.am

time
«Խաղաղության համաձայնագրի ստորագրման համատեքստում սահմանադրական փոփոխությունների կարիք չկա»․ Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության համաձայնագրի համատեքստում ընդհանրապես Սահմանադրության հետ կապված որևէ խնդիր չկա»,- Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում պատասխանելով ԵԽԽՎ սոցիալիստների խմբի խոսնակ Պետրա Բայրի հարցին՝ ի՞նչ ժամանակացույց կա խաղաղության համաձայնագրի իրականացման հետ կապված, ի՞նչ կասի սահմանադրական հանրաքվեի հետ կապված, այսպես վստահեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա փաստեց՝ ՀՀ գործող Սահմանադրության մեջ ունենք կարգավորում, որն ասում է՝ վավերացված միջազգային պայմանագրերն ունեն ավելի բարձր իրավական ուժ, քան ներքին օրենսդրությունը․ «Երբ մենք ստորագրենք խաղաղության համաձայնագիրը, մեր օրենսդրության համաձայն այն պետք է ուղարկվի սահմանադրական դատարան դրա համապատասխանությունը մեր Սահմանադրության հետ ստուգելու համար։ Եթե մեր սահմանադրական դատարանը որոշի, որ համաձայնագիրը հակասում է գործող Սահմանադրությանը, ինքս արդեն հայտարարել եմ, որ մենք կնախաձեռնենք սահմանադրական փոփոխություններ։ Եթե կորոշի, որ համաձայնագիրը համապատասխանում է Սահմանադրությանը, այդ դեպքում ոչ մի խոչընդոտ չկա մեր երկրի խորհրդարանում վավերացնել այն, և որից հետո մեր երկրի Սահմանադրության համաձայն՝ այն կստանա բարձրագույն իրավաբանական ուժ»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դեռ 2020-ից ՀՀ-ում բարձրացվել է նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտությունը։ Այս առիթով ասաց․ «ԵԽԽՎ-ն լավ է տիրապետում ՀՀ-ում ընտրությունների արդյունքների շարունակական կեղծման պատմություններին, բայց խնդիրն այն է, որ այդ ընթացքում նաև Սահմանադրություն է ընդունվել, տեղի են ունեցել սահմանադրական հանրաքվեներ, և ՀՀ-ում հանրության ընկալումն այն է, որ ժողովուրդը երբեք էլ Սահմանադրության օգտին չի քվեարկել»։

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ խաղաղության գործընթացին այսօր էլ ոչ մի խոչընդոտ չկա․ «Եթե նույնիսկ ելնենք այն կանխավարկածից, իսկ գուցե Ադրբեջանի մտահոգությունները տեղին են, էդ մտահոգությունների հասցեագրման ամենակարճ ճանապարհը խաղաղության պայմանագրի ստորագրման և վավերացման ճանապարհով գնալն է։ Հենց դա վավերացվի, ՀՀ-ի և Ադրբեջանի առաջ ձևավորվելու է իրավաբանորեն պարտադիր բնույթ կրող արգելք միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու։ Իսկ Սահմանադրության համաձայն՝ այդ պայմանագիրը ստանում է ավելի բարձր իրավաբանական ուժ, քան ներքին օրենսդրությունը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test