ԱԺ հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը կարդաց կալանքի տակ գտնվող Բագրատ սրբազանի նամակը։
Բագրատ սրբազանն իր նամակում նշում է․ «Ինչպե՞ս, ումի՞ց եւ ինչո՞ւ վախենալ։ Նրանցի՞ց, ում ձեռքը թաթախված է արյամբ՝ հայրենիք եւ հաղթանակ ուրացող, ովքեր իրենց փորի եւ փողի համար փորձում են ահաբեկել եւ վախեցնել։ Մենք նախընտրել ենք մեր հայրենիքի եւ եղբայրների հետ կալանքը եւ նույնիսկ մահը, քան ուրացողների հետ բաժին ունենալը»։
Նամակում Բագրատ սրբազանը նշել է, որ անցած երեք ամսվա ընթացքում երկու անգամ հրապարակային հարցում է ուղարկել գլխավոր դատախազին, Քննչական կոմիտեի նախագահին, որոնք մնացել են անպատասխան։
«Այժմ այս ամբիոնից, որտեղից մեր հասցեին հնչել են զրպարտություններ, նույն հարցադրումն եմ ուղղում՝ ինչի՞ն է վերաբերում երկու հոգու գյուլլելու եւ 15 հոգու բանտ դնելու ձեր այդքան սիրված պատմությունը։ Երկրորդ, ո՞վ կամ ովքե՞ր են ավտոբուս վառելու, արդյոք նման պատմություն գոյություն ունի՞։ Արդյոք ձեր ներկայացրած այսպես կոչված ձայնագրությունները փորձաքննության ենթարկվել են, թե՞ ոչ։ Այնքան նենգ եք, որ նույնիսկ ձեր վկայությունները կեղծ են։ Ութ ամիս շարունակ լսելուց հետո, պարզելով, որ հիմնազուրկ եք, փորձել եք մի վերջին ճիգով ինչ-որ բան կորզել՝ գաղտնալսելով իմ եւ իմ հոգեւոր եղբայր Միքայել սրբազանի խոսքը։ Ընդ որում, մեր կալանքը երկու ամսով էր, դուք գաղտնալսման հրաման եք տվել երեք ամսվա համար՝ այդպիսով փաստելով երկարաժամկետ կալանքի նախատեսված ծրագիրը»,- նշվում է նամակում։
Մանրամասները՝ տեսանյութում
Բագրատ սրբազանն իր նամակում նաեւ հարց է հղել ԱԳՆ-ին․ «Մեզ հասած տեղեկություններով՝ դուք զանազան միջազգային ներկայացուցիչներին ասել եք, որ այս մեր գործն ունի ինչ-որ ռուսական հետքեր։ Հարց՝ նման բան ասել եք, թե՞ ոչ, ռուսական հետք կա, թե՞ ոչ։ Այս վերոնշյալ հարցերին հստակ պատասխաններ եմ ակնկալում մինչեւ այս քառօրյայի ավարտը, այլապես դուք վերածվում եք ստախոսի եւ խաբեբայի»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test